Քաղաքականություն

«Բա որ, աստված մի արասցե, պատերազմ սկսվի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու». Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանի մասին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ», մի «զունաթ»:

Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում, թե ինչ անեն` քեզ քննադատելու փոխարեն: Դու ի՞նչ գիտես՝ քո որ քննադատը ոնց է օգնում իր հարևանին ու բարեկամին:

էս համաճարակի, արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս:

Այսօր պոլիկլինիկաներից դուրս չպիտի գար քաղաքապետը: Պոլիկլինիկաներն այսօր շատ կարիքներ կունենան, որոնք պիտի այս համաճարակի պայմաններում արագ լուծում ստանային:

Բժիշկներին շնորհակալություն է հայտնում. քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին, որոնք հենց իր ենթակայությամբ են աշխատում: Շտապ օգնության ծառայություն այցելե՞լ է, որպեսզի բժիշկների առօրյային անձամբ ծանոթանա:

Կարևորը գնաց ավտոպարկ, որտեղ ոչ մի մարդ չկա (հանկարծ ինքը չվարակվի):

Բա որ, աստված մի արասցե, պատերազմ սկսվի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու: Հիմա էլ ապրիլյան պատերազմի օրերն են, այնքան տկարամիտ է ու չի պատկերացնում իր պարտականությունները, որ մի սփոփիչ խոսք նույնիսկ չասեց երևանցի մեր զոհված տղերքի մասին: Թե՞ այդ օրերին Չեխիայում է եղել ու տեղյակ չի, որ պատերազմ ենք անցել:

Ոչ մեկ չի պահանջում, որ քաղաքապետը ուղիղ եթեր մտնի: Մարդիկ ուղղակի ուզում են, որ նա աշխատի ու կատարի իր սուրբ պարտականությունները, ոչ թե թաքնվի ավագանիների հեգնական գրառումների հետևում:

Թբիլիսին և շատ այլ քաղաքներ են օրինակ բերում, որ գոնե էդպես հասկանա իր անելիքները, իսկ նա մարդկանց վրա է հոխորտում:
Իրեն մի բան կասեմ` թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ է»:

Նշենք, որ քիչ առաջ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց աղբահանության և սանմաքրման հիմնարկի նոր վայրը։

«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբհյանությունը կատարում են գիշեր-ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, որովհետեւ գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա և մեր աշխատակիցները վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը՝ շարունակում են աշխատանքը»,- ասաց նա:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Երբ ապօրինի մեր տները խուզարկություններ էին անում Գևորգ Պետրոսյանի եղբոր պատվերով…Մարինա Պողոսյանի կոշտ պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Irina Abovyan

Ընդամենը 8ր պարտադիր լսեք `Այլևս վերջ Հերիք է մեզ խաբեք…

Irina Abovyan

Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի մասին

Irina Abovyan

Նիկոլը էլի՛ ստում է. Նաիրա Զոհրաբյան

Irina Abovyan

«Այժմ կտեսնենք, թե ոստիկանությունն ինչ գործողություններ է ձեռնարկելու, և քաղաքացին իրավունք ունի՞ արդյոք ՀՀ-ում խաղաղ հավաք անելու և պայքարելու իր իրավունքների համար». Լուսինե Սահակյան

Irina Abovyan

Ո՞ւմ դեմ է ուղղված թուրք-ադրբեջանական զորավարժությունը Կարսում

Irina Abovyan