Հասարակություն

Մեկուսացրել են վթարի ենթարկված կորոնավիրուսով պացիենտին օգնություն ցուցաբերած երիտասարդին. NewMedia.am

Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել՝ հյուրանոցում 14 օրով մեկուսացրել են երիտասարդին, ով օգնության էր հասել վթարված շտապ օգնության մեքենային, որը տեղափոխում էր կորոնավիրուսով պացիենտի։

Օգնություն ցուցաբերած Արմեն Այվազյանը NewMedia.am-ին պատմել է, որ 20 օր տանն ինքնամեկուսացումից հետո որոշել էր դուրս գալ զբոսնելու, ապա վթարի ականատես էր դարձել։

«Երբ լսեցի վթարի ձայնը, վազեցի էդ կողմ։ Մեքենայից մարդը դուրս էր եկել, փորձեցի օգնություն ցույց տալ։ Նստեցրեցի իրան մի կողմ։ Հետո նա գոռաց, որ հեռու մնամ… դե ընդհանրապես չհասկացա ինչի մասին է խոսքը, ինչի պիտի հեռու մնամ»,- պատմում է Արմենը։

Երիտասարդը նշում է, որ պացիենտը վնասել էր ոտքը, նա մոտ 40 տարեկան տղամարդ էր․ «Վարորդը գլուխը բռնած մեքենայից դուրս էր եկել, նա շոկի մեջ էր։ Ես օգնություն ցույց տալուց հետո այդտեղից հեռացա, մոտ 200 մ հեռու էի, երբ հասկացա, թե ինչ է տեղի ունեցել․ այդ մարդը վարակված էր»։

Արմենն ինքն է զանգահարել թեժ գիծ և ներկայացրել իրավիճակը։

«Ինձ ասացին, որ վերադառնամ։ Այնտեղ արդեն եկել էին շտապ օգնության ուրիշ մեքենաներ։ Ինձ տարան «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, կես ժամ սպասեցի և ինձ մեկուսացրին «Իմպերիալ» հյուրանոցում։ 14 օրից թեստավորվելու եմ»,- մանրամասնում է նա։

Արմենը կատակում է՝ «ավելի աբսուրդ բան չէր եղել ինձ հետ»․ «Երեկոյան տանեցիները բերել են իրերս։ Առավոտյան արդեն բերել են նախաճաշ։ Ամեն ինչ լավ է։ Այսպես, թե այնպես, 20 օր է՝ տնից դուրս չէի եկել»։

Կարդացեք նաեվ

Տեր Հիսուս, խնդրում եմ օրս լցրու խաղաղությամբ ու բարությամբ․ Զորավոր աղոթք

Irina Abovyan

Խաղաղության աղոթք․․․«Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում»

Irina Abovyan

Եղե՞լ են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել. պարզաբանում է «Շտապօգնության» ղեկավարը

Irina Abovyan

Անհայտ անձինք արջի քոթոթ են սպանել (Տեսանյութ)

Irina Abovyan

Բենզինն էժանացել է. ինչո՞ւ չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

Irina Abovyan

Բամիայի բուժիչ ջուրը. Բացահայտում ենք բամիայի օգտակար հատկությունները

Irina Abovyan