Հասարակություն

Որոնք են վիտամին D-ի օգտակար հատկությունները և ինչ խնդիրներ են առաջանում այս տարրի դեֆիցիտի դեպքում

Վիտամին D-ն շատ կարևոր տարր է, որի մեծ մասը մարդը ստանում է արևի լույսի ազդեցության ներքո մաշկի շերտերում տեղի ունեցող յուրահատուկ ռեակցիաների շնորհիվ: Առհասարակ՝ արևի լույսի ազդեցությունը շատ մեծ նշանակություն ունի: Գիտնականները նույնիսկ ապացուցել են, որ այն երկրներում, որտեղ արևի լույսի պակաս է լինում և մարդիկ չեն ստանում բավարար քանակությամբ վիտամին D, ավելի շատ են լինում ցրված սկլերոզի դեպքեր:

Սակայն սա վիտամին D-ի միակ դրական հատկություն չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս կարևոր տարրի ամենաօգտակար հատկությունները

Ամրապնդում է ոսկորները

Վիտամին D- ն օգնում է օրգանիզմին հեշտությամբ յուրացնել կալցիումը, ինչը հատկապես կարևոր է տարեց հասակում: Այս վիտամինը շատ կարևոր է նաև երեխաների համար, քանի որ օգնում է կանխել ռախիտը:

Ազդում է ինչպես հորմոն

Վիտամին  D-ն յուրահատուկ տարր է, որն ազդում է և՛ որպես վիտամին, և՛ որպես հորմոն: Առաջին դեպքում այն պահպանում է արյան պլազմայում ֆոսֆորի և կալցիումի մակարդակը, իսկ երկրորդ դեպքում՝ ազդում է աղիների, երիկամների ու մկանների բջիջների վրա՝ խթանելով կրիչ-սպիտակուցի արտադրությունն ու արագացնելով որոշ նյութերի վերակլանումը (ռեաբսորբացիա):

Պաշտպանում է շաքարային դիաբետից

Որոշ ուսումնասրություններ ցույց են տվել, որ վիտամին D-ի պակասի և շաքարային դիաբետի միջև կա անմիջական կապ: Իհարկե դեռ չի կարելի պնդել, որ այս վիտամինը բուժում է շաքարային դիաբետը, սակայն օրգանիզմում դրա առկայությունը կարող է զգալիորեն պաշտպանել հիվանդության առաջացումից:

Նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն

Ճարպակալումից տառապող հիվանդների օրգանիզմում հաճախ լինում է վիտամին D-ի պակաս, քանի որ «վատ» ճարպը կլանում է այս անհրաժեշտ տարրը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, ցածր կալորիականությամբ դիետայի ընթացքում վիտամին D ընդունելը բարենպաստ ազդեցություն է ունենում ոչ միայն առողջական վիճակի, այլև կազմվածքի վրա:

Կապված է դեպրեսիաների հետ

Վիտամին D-ն անհրաժեշտ է գլխուղեղի զարգացման ու ճիշտ աշխատանքի համար, իսկ դեպրեսիաներից տառապող հիվանդների մոտ հաճախ ախտորոշվում է վիտամին D-ի դեֆիցիտ:

Պաշտպանում է քաղցկեղից

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արյան մեջ բավարար քանակությամբ վիտամին D-ի առկայությունը պաշտպանում է աղիների, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղից: Սակայն, միևնույն ժամանակ, որոշ գիտնականներ էլ ենթադրում են, որ վիտամին D-ն նպաստում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացմանը:

Ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա

Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առաջացմանը, սակայն միևնույն ժամանակ՝ դրա ավելցուկի դեպքում արյան շիճուկում բարձր է լինում կալցիումի մակարդակը, ինչը կարող է վնասել անոթներն ու սրտամկանը:

Ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա

Տարեց մարդկանց մոտ հաճախ է նկատվում վիտամին D-ի դեֆիցիտ, և վատանում է հիշողությունն ու կենտրոնացումը: Սակայն այս վիտամինը նպաստում է օրգանիզմի կողմից կալցիումի և մագնեզիումի հեշտ յուրացմանը՝ միաժամանակ օգնելով օրգանիզմին վերականգնել նյարդերը պաշտպանող թաղանթը: Սա է պատճառը, որ այս վիտամինը ներառվում է ցրված սկլերոզի համալիր թերապիաներում:

Կարդացեք նաեվ

Երեկ Շենգավիթում ինքնաձիգներից կատարված սպանության փաստով փնտրվողների մեջ են ոստիկանության գնդապետի տղան և ավազակային հարձակման համար նախկինում դատված «Կոկոն». սպանվածը «Ռիմա Թրավել»-ի սեփականատերն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր. Անի Քոչարը նշանվել է.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

BMW-ն հայտնվել է Հրազդան գետում. Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայացրել է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են.Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Արդեն հասանելի է մինչև 18 տարեկան երեխա ունեցող չգրանցված աշխատողներին 26 500 դրամ տրամադրելու միջոցառումը

Irina Abovyan

Օրվա բաղադրատոմսը. Իմամ բայալդի կամ այլազան։ Ինչպես պատրաստել (տեսանյութ)

Irina Abovyan