Հասարակություն

Ադրբեջանցիները, հայերեն խոսելով, ծուղակի մեջ են գցել զինվորներին

iPress.amՆարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։  30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ Նոյեմբերի 5-ին հրաման են ստացել տեղափոխվել Շուշի։ Բերդաքաղաքն էլ ապահովություն չխոստացավ զինվորներին։

«Մենք չգիտեինք, որ այդպես լարված է վիճակը։ Ընդհանրապես մեզ մինչև պատերազմը բացատրում էին, որ Շուշին ամենաապահով մասն է ամբողջ Արցախում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է զինծառայողը։

Մեքենաները չէին էլ հասցնում մտնել Շուշի, ճանապարհին կանգնեցնում էին ու ոտքով բարձրանում։ Երկու ժամ մարտեր վարելուց հետո հրաման են ստանում, որ մի փոքր նահանջեն։ Երկու օր անց, Նարեկը հրամանատարի հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Հրամանատարը զոհվում է մարտի դաշտում, երբ հայերենին վարժ տիրապետող թշնամին մոլորեցրել է հայ զինվորների խմբին։

«Ասում էին օգնություն է եկել, վիրավոր ունեք, եկեք օգնեք։ Մեզ շփոթեցնելով դեպի իրենց են կանչում, մեր վաշտի հրամանատարն էլ հավատում է, որ հայեր են ու առաջանում։ 10 մետրի վրա իրենք կրակեցին, նռնակներ նետեցին, առջեւից գնացող զինվորները ու սպաները զոհվեցին»,- պատմում է Նարեկը։

Թշնամին՝ մոտակայքում էր, օղակն աստիճանաբար փոքրանում էր, զինվորներն անընդհատ պակասում էին։ Իրավիճակն անկայուն էր դարձել։ Գրեթե անելանելի վիճակում էին հայտնվել։ Նարեկի պատմելով, անգամ ադրբեջանցիների հետ հանդիպումը թվում էր՝ վերջին կանգառն է , բայց նույնիսկ այդ ժամանակ կարողացան խուսափել սպառնացող վտանգից։ Հրամանատարի զոհվելուց հետո ժայռերի տակ են թաքնվել, որ խուսափեն հարվածներից։ Միակ ելքը անտառ մտնելն էր, որը ևս թիրախավորել էր թշնամին։

Կարդացեք նաեվ

Ասել են՝ 15-17 գերի է վերադառնալու, բայց տղաս չկա. արդեն 1.5 տարի է՝ խաբում են, ոչինչ չեն ասում. անհետ կորածի հայր

Irina Abovyan

«Չեպե ա, որն ամբողջ կյանքում չես կարա մաքրես». կյանքը գերությունից վերադառնալուց հետո (Տեսանյութ)

Irina Abovyan

Հայաստանում հաստատվել է կորանավիրուսով վարակվելու 1697, մահվան՝ 24 նոր դեպք

Irina Abovyan

Չէ… չդիմացա… պիտի գրեմ … ինչքա՞ ն լռենք … Կարինի հետ աշխատել եմ Հ2 հեռուսաընկերությունում երկար տարիներ, Մենուային շատ եմ տեսել միջանցքներում վազվզելիս … ու հանկարծ տեսնում ես ֆբ-ի հարթակում …

Irina Abovyan

Հայաստանում գտան 2րդ Վանգային. Ողջ ազգը շոկի մեջ է

Irina Abovyan

2022թ ղեկավարության փոփոխություն է սպասվում․ Հայաստանի վիճակը կլավանա, ողբ ու սուգ չի լինի. Լյուսյա

Irina Abovyan