Հասարակություն

«Գողանում են համարանիշները, թողնում են հեռախոսահամար, պահանջում արժեքի 50%-ը». Դավիթ Մկոյան

iPress.am– Մանթաշով գործարարների միության հիմնադիր անդամ Դավիթ Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
Պարզվում է, ըստ օրենքի, եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։

Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։

Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին, կմտածեիք դուք։ Но нет!

Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` «բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները լաաավ սրբել են»։Կառաջարկեմ`
1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել, որ համարանիշների կորստի դեպքում իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է «լուչշե վճարեք»։

Հ.գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»:

Կարդացեք նաեվ

Ոստիկանները բերման են ենթարկել կնոջը` իբր դիմակ չկրելու համար (Տեսանյութ)

Irina Abovyan

Սարսափելի ողբերգություն Հայաստանում. կամազը անցել է կնոջ վրայով

Irina Abovyan

Վարդենիսի տարածքից 6 օր է, ինչ զինծառայող է անհետացել․ նոր մանրամասներ

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

Irina Abovyan

«Ախպերս տուն եկավ»․ գերությունից վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

Նախարարությունն իսկի դիմակ չի տալիս, անգամ մեքենաները չեն ախտահանում. «Շտապօգնության» վարորդ

Irina Abovyan