Առողջություն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեղաբույսերի խառնուրդներ որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումը

Զարկերակային ճնշման հաճախակի տատանումները շատ դեպքերում հուշում են արյունաստեղծ օրգանների ախտաբանությունների մասին, որոնք հանգեցնում են անոթի լուսանցքի նեղացման ու արյան հոսքի խանգարման: Սա սովորաբար ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ, գլխապտույտով, թուլությամբ, իսկ երբեմն էլ սրտխառնոցով ու քնկոտությամբ:

Դիտեք նաև՝

Նման խնդիրներից ազատվելու համար հարկավոր է կարգավորել զարկերակային ճնշումը, ինչը կարելի է անել նաև ժողովրդական դեղամիջոցների օգնությամբ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեղաբույսերի խառնուրդներ, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումը: Սակայն հարկ է հիշել, որ դրանք օգտագործելուց առաջ հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ:

1-ին բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 15 գրամ առյուծագի․
  • 10 գրամ անանուխ․
  • 15 գրամ ճահճուտի ականջաբուրդ․
  • 15 գրամ օրտոսիֆոն անէջային (երիկամային թեյ)․
  • 10 գրամ դեղատնային երիցուկի ծաղիկներ․

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել զարկերակային գերճնշման դեպքում օրական 3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ:

2-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 15 գրամ սևապտուղ արոնիայի պտուղներ․
  • 10 գրամ գազար մշակովի․
  • 10 գրամ ռազինայի պտուղներ․
  • 15 գրամ դեղատու կատվախոտի արմատ․
  • 10 գրամ դաշտային ձիաձետ․
  • 10 գրամ տերեփուկի ծաղիկներ․
  • 15 գրամ կարմրաբոսոր ալոճենու պտուղներ․
  • 15 գրամ բայկալյան սաղավարտուկի արմատներ․

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել զարկերակային գերճնշման դեպքում օրական 3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ:

3-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 10 գրամ տերեփուկի ծաղիկներ․
  • 20 գրամ մարուղենու տերևներ․
  • 10 գրամ մաղադանոսի պտուղներ․
  • 10 գրամ կեչու բողբոջներ․
  • 40 գրամ ջրառվույտ եռատերև․
  • 10 գրամ կղմուխ Հեղիների արմատներ․

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ ½ բաժակ որպես միզամուղ միջոց:

4-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 40 գրամ գիհի ծառի պտուղներ․
  • 30 գրամ դեղատու հրեշտակախոտի արմատ․
  • 30 գրամ տերեփուկի ծաղիկներ․

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 30 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:

5-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 60 գրամ մարուղենու տերևներ․
  • 20 գրամ տերեփուկի ծաղիկներ․
  • 20 գրամ քաղցրարմատ (արմատը)․

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել 30 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:

6-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 20 գրամ կատվախոտի արմատ․
  • 20 գրամ առյուծագի․
  • 10 գրամ հազարատերևուկ․
  • 10 գրամ անիսոնի պտուղներ․

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ սրտի ցավերի ու սրտի զարկերի արագացման դեպքում:

7-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 40 գրամ գիհի ծառի պտուղներ․
  • 40 գրամ դաշտային ձիաձետ․
  • 20 գրամ կեչու տերևներ․

Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 2-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:

Կարդացեք նաեվ

Աստղերը ձեր առողջության մասին

Irina Abovyan

Նարնջի եվ լիմոնի հաճախակի օգտագործման լուրջ վտանգների մասին

Irina Abovyan

Որո՞նք են թոքաբորբի առաջին նշանները

Irina Abovyan

Ոտքերի այտուցից ազատվելու համար հիանալի միջոց

Irina Abovyan

Կարևոր խորհուրդներ՝ Մեջքի հետ կապված խնդիր ունեցողների համար (հոլովակների շարք)

Irina Abovyan

Ինչով է օգտակար ծլեցրած կանաչ հնդկաձավարը նվազեցնում է քաշը, լավացնում մարսողությունը

Irina Abovyan