Քաղաքականություն

Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա. վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 4-ին, կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն է անցկացրել:

Վարչապետը նշեց, որ համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և Կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն ու քաղաքականություն վարելն է:

«Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա, իհարկե, այն պահից սկսած, երբ դա համաճարակի առոմով կդառնա հնարավոր: Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու և կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այդ գործիքը՝ դա կապիատալ  ծախսերի արդյունավետ իրականացումն ու ծավալների հնարավոր մեծացումն է: Այսօր, ըստ էության, կառավարության աշխատանքը բաժանվել է 2 մասի՝ 1-ինը պարետատան գործունությունն է, որի առաջ դրված է խնդիր, երբեմն իրար հակասող, վարակի հետագա տարածումը կանխելը կամ հսկողության տակ առնելը և օր առաջ պայման ստեղծել, որ օր-օրի ավելի շատ հիմնարկներ կարողանան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, չբերի համաճարակային նոր բռնկման», – ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունն արդեն ընդունել է 9 հակաճգնաժամային միջոցառում, որից 5-ը սոցիալական բնույթի է, 4-ը՝  տնտեսական աջակցության, բայց չեն կարող պնդել, որ այս պահին կարողացել են տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որ այս պահին ունեն աջակցության կարիք: Միջոցաառումների մշակումը շարունակվում է, և կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով:

Վարչապետն իր խոսքի սկզբում ներկայացրել է այս պահին աշխարհում գրանցված վարակակիրների, մահերի ու առողջացածների տվյալները, համաձայն որի՝ այսօր աշխարհում կա 1 119 000 հաստատված դեպք, արձանագրվել է 59 245  մահ և 229 338 մարդ առողջացել է:

Հայաստանում այս պահին 770 դրական ախտորոշված դեպք, 7 մահ, 43 առողջացած է, և 720 մարդ գտնվում է բուժման մեջ, չնայած մեծամասնությունը` ավելի քան 500 մարդ, որևէ բուժում չի ստանում: Նրանք նույնիսկ ջերմություն չունեն, բայց վարակի տարածումը կանխելու նպատակով մեկուսացված են:

Կարդացեք նաեվ

… և սա ճշմարտություն է. Նիկոլի հզոր խոսքը, որի հետ չես կարող չհամաձայնել․Վարչապետի հզոր ելույթը, որը պետք է անպայման դիտել

Irina Abovyan

«Արգիշտի Քյարամյանը նիկոլի կառավարման որակի ու կադրային ողբալի վիճակի հավաքական կերպարն է՝ սուտասան, դիլետանտ»

Irina Abovyan

Հրատապ Գիշերը Քոչարյանի Սարսափելի նպատակը Բացահայտվել է

Irina Abovyan

Լեդի Հակոբը վարչապետին տվեց Քոչարյանին դատելու բանալին, Նիկոլին մնում է օգտվել դրանից. Սերժիկի սխալը

Irina Abovyan

Պուտինի Զորքը մտավ բաքու

Irina Abovyan

«Մեր քաղաքացիները սրան արժանի չեն». Ալեն Սիմոնյանը պատգամավորներին հանգստացնելու համար հրավիրեց անվտանգության աշխատակիցներին (տեսանյութ)

Irina Abovyan