Քաղաքականություն

Դե Սաթիկի դեպքում գործում է «փողին մունաթ» կարգախոսը, ինչ ուզեք կգրի, բայց նրան պատվեր տալուց առաջ մի պահ ձեր մերկ անցյալն ու քրչոտ ներկան վերլուծեք…

Գուրգեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.Քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի ճնշող մեծամասնությունն ունի անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր, կլինեն դրանք հնաբնակներից, թե նոր ձևավորված, որպեսզի ինչ-որ չափով կարողանան իրենց տեղն արևի տակ գտնել, ծախվող լրատվականներին արդեն 3-րդ օրն է պատվիրում են հոդվածներ, որում անհեթեթ ու անմիտ ձևով հիմնականում մեղադրում են խորհրդարանական ընդդիմությանը, թե բա ինչի եք Նիկոլի հետ գնում արտահերթ ընտրությունների: Այսօր էլ Սաթիկ Սեյրանյանի կայքով էր նման մի բան գնացել, դե Սաթիկին բոլորդ էլ գիտեք, փողը տուր ինչ ուզես կգրի կամ կասի: Բայց մի ուրիշ հարց հենց Սաթիկին, այդ պատվիրատուն այդ հոդվածը որ պատվիրում էր, չհարցրեցիր, եղբայր խորհրդարանական ընդդիմությունը արեց այն ինչ իրենցից կախված էր, Ծառուկյանը հասավ նրան, որ կայանան արտահերթ ընտրություններ, իսկ դուք այդ ժամանակ, ինչո՞վ էիք զբաղված, որ հիմա սենց հիստերիկ գալարումների մեջ եք ընկել: Եթե հարցը լուծելու այլ տարբերակ գիտեիք, է անեիք, ինչ եք մունաթ գալիս այլոց վրա, ի դեպ հիմա էլ ուշ չի, եթե ինչ-որ անձ կամ ուժ, կցանկանա այլ կերպ լուծել հարցը, ձեր ճանապարհն ազատ է, բայց ոչինչ չանելով, գոնե մի մեղադրեք մարդկանց, ովքեր երկրում կատարյալ քաոսն հանգուցալուծելու համար արեցին ամեն ինչ: Այնպես որ Սաթիկին պատվերներ տալուց առաջ մի պահ ձեր մերկ անցյալն ու քրչոտ ներկան նայեք, նոր կայացած ուժերի կամ գործչի մասին կարծիք արտահայտեք, թեկուզ սուբյեկտիվ:Հուսանք որ այս առնետավազքը՝ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին մեղադրելու, կդադարի, որովհետև դա կեղծ օրակարգ է, որի առաջ քաշող կողմը հույս ունի արանքում դիվիդենտ շահել: Դե սնանկ ուժեր են, ինչ էլ կպնի էլի քյար է այսպես ասած, բայց զգույշ պետք է լինեն, հանկարծ փորձը փորձանք չդառնա, որովհետև երկար հանդուրժել այդ «դիշովի» գործելակերպը ոչ ոք չի պատրաստվում:

Կարդացեք նաեվ

Քոչարյանը մեծ շանս ունի, համախմբվե՛ք նրա շուրջ. մնացածը դատարկ զրույցներ են. Անդրանիկ Միհրանյան (VIDEO)

Irina Abovyan

Հայերի երկիրը պիտի 5 անգամ մեծանա. Պուտինը ցնցեց ամբողջ հայությանը

Irina Abovyan

«Ներողություն եմ խնդրում երկրի վարչապետից»․ զոհվածի հորեղբոր արձագանքը

Irina Abovyan

ՀԵՆՑ Նոր Արման Բաբաջանյանը Ուղերձով Դիմեց Հայերին ուղիղ

Irina Abovyan

ԲԱՑԱՌԻԿ Մանրամասներ ՀԱՊԿ ի գլխավոր Պայմանագրից

Irina Abovyan

«Մենք հասնում ենք մեր ուզածին». Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Irina Abovyan