Խոհանոց

«Հայելային» շոկոլադե ջնարակ թխվածքի համար

Այսպիսի ջնարակ միանշանակ չեք փորձել։ Դրա օգնությամբ թխվածքը զարմանալի տեսք է ունենում։

Դիտեք նաև՝

Բաղադրիչներ՝

170գ․ շաքարավազ,

160գ․ մեղր,

170գ․ կաթնային շոկոլադ,

100 մ/լ ջուր,

1․5 ճ/գ դոնդող,

200գ․ խտացրած կաթ։

Տարայում շուրջ 40 մ/լ ջուր լցնել և դրանում լուծել դոնդողը։ Դրա համար շուրջ 20 րոպե անհրաժեշտ կլինի։

Մնացած ջուրը լցնել մեկ այլ տարայում, ավելացնել շաքարավազը և մեղրը։ Լավ խառնել։

Տարան դնել գազօջախին։ Եռալուց հետո խառնուրդն առավելագույնը կրակին թողնել 2 րոպե։ Դրանից հետո խառնուրդին ավելացնել լուծված դոնդողն ու խտացրած կաթը։

Մանրացված շոկոլադը ևս ավելացնել պատրաստի խառնուրդին։ Խառնել այնքան, մինչև շոկոլադն ամբողջությամբ լուծվի։

Ջնարակը քամել մաղով։ Դրա շնորհիվ ստացված զանգվածից կանհետանան պղպջակները։

Թխվածքին ջնարակը քսել օղակաձև՝ նախ մեջտեղին, ապա ծայրերին։

Կարդացեք նաեվ

Լոլիկը կորեական ձևով, շատ համեղ է ստացվում

Irina Abovyan

Հավի միսը սնկով և սխտորի սոուսով: Բուրավետ, հյութալի, ախորժելի տոնական սեղանի կամ ընտանեկան ճաշի կամ ընթրիքի համար

Irina Abovyan

Մեր ընտանիքի սիրելի փակոցն է․․․ բուլղարական պղպեղ՝ ձմռան համար․․․ լավագույն բաղադրատոմսը

Irina Abovyan

Նոր բիսկվիթ/Նոր կրեմ/ Անհավանական համեղ տորթ

Irina Abovyan

#Սեխի կամ (Եմիշի) չիր

Irina Abovyan

Փիթի՝ սիսեռով սոուս

Irina Abovyan