Հասարակություն

Դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. ճիվաղը բռնություն է կիրառել 63-ամյա կնոջ նկատմամբ և հափշտակել ոսկյա զարդեր և գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 222։00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել Բրյուսովի փողոցի սեփակա տներից մեկը և դանակի սպառնալիքով կապել տանտիրուհուն՝ 63-ամյա Մ.-ին, բռնություն կիրառել նրա նկատմամբ, ապա հափշտակել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել տուժածի հարազատի կողմից, և դեպքի վահր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Խեդոյանի, քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժի պետ Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար, քննիչ Հարությունյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ստահակին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Մարզահամերգային համալիրը վերածվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին մեկուսացնելու վայրի… տեղադրվել են մեծաքանակ մահճակալներ. Լուսանկարներ

Irina Abovyan

Պաշտպանության բանակը նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին

Irina Abovyan

Հուզիչ՝ Հրապարակվեց Դավիթ Ամալյանի որդու վերջին խոսքերը…

Irina Abovyan

Սուրբ Պատարագ՝ Ցեղասպանության նահատակների հիշատակության օրվա առթիվ

Irina Abovyan

Սարսափելի է…Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 16 ավտոմեքենաներ. կան վիրավորներ

Irina Abovyan

Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

Irina Abovyan