Հասարակություն

5-ամյա երեխան Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

iPress.amԱյսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։

  Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հիվանդանոց տեղափոխելիս Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, հանկարծամահ է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Կարդացեք նաեվ

6 բան, որ չի կարելի անել տղամարդու ներկայությամբ

Irina Abovyan

ՀՀ-ի հետ սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

Irina Abovyan

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է օձը փրկել երեխայի կյանքը. կկորցնեք խոսելու ունակությունը, երբ տեսնեք ՍԱ

Irina Abovyan

Գազանջատում նշված հասցեներում

Irina Abovyan

Ձերբակալվել է «օրենքով գող» Տոլիկ Նոգինսկին․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Irina Abovyan

Տեսախցիկն արձանագրել է Փարաքարի սարսափելի վթարի պահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan