Խոհանոց

Հագեցած և փափուկ ռուլետ՝ ընդամենը 3 բաղադրիչից․ հեշտ է փաթաթվում, չի փշրվում, շատ համեղ է

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ և արագ ռուլետի բաղադրատոմս, որը կարող եք մատուցել և տոնական, և առօրյա սեղանին։ Ռուլետը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից։

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 90գ
  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 90գ

Պատրաստման եղանակ․

Հարիչի բարձր արագությամբ հարել ձուն և շաքարավազը։ Շաքարավազը պիտի լիարժեք լուծվի, իսկ զանգվածը վերածվի սպիտակ փքուն փրփուրի։ Հարել է պետք է մոտ 5 րոպե։

Մաղելով լցնել ալյուրը և գդալով խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը, հավասարաչափ բաշխել։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 190 ջերմաստիճանի ներքո, 13-17 րոպե։ Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգել չոփիկով։ Հենց այն պատրաստ լինի, դնել սրբիչի վրա և փաթաթել։ Թողնել, որ սառի այդ վիճակում։

Հանել թուղթը։ Քսել ցանկացած կրեմ կամ ջեմ։

Թողնել 2-3 ժամ, շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Պատրաստ է 1 րոպեի ընթացքում: Փափկամազ ճապոնական նրբաբլիթներ

Irina Abovyan

Աշխարհի ամենահամեղ աջիկան: Մեգրելական աջիկայի բաղադրատոմսն այստեղ…

Irina Abovyan

Ձվի կեղևը ապշեցնող հզոր դեղամիջոց է բժշկության մեջ(բաղադրատոմսեր)🥚🥚🥚🥚

Irina Abovyan

Հացի ավելցուկները դեն մի նետեք, որովհետեվ կարելի է պատրաստել հրաշք կերակրատեսակ

Irina Abovyan

Ինչպես եփել #եգիպտացորենը, որ շատ արագ պատրաստ լինի#

Irina Abovyan

Կարմիր ոսպով ապուր

Irina Abovyan