Հասարակություն

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան մոտ 30 մետր գլորվել է ձորը․ տուժածի վիճակը ծանր է

Ապրիլի 3-ին` ժամը 20:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել հարակից ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կարդացեք նաեվ

40-ամյա մայրը 3 երեխաների հետ մոլորվել է Նարեկ գյուղի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց

Irina Abovyan

Անգերազանցելի նարցիսներ: Ամենաբարձր ինքնագնահատականով Կենդանակերպի 5 նշաններ

Irina Abovyan

Ծայրահեղ իրավիճակ. երեխան օգնություն է խնդրում․ ինչպե՞ս կվարվեիք դուք

Irina Abovyan

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, բաց տարածքներում՝ խիստ ցանկալի. վարչապետը լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

Viber-ի գաղտնիքներ, որոնց մասին շատերին հայտնի չէ

Irina Abovyan

Ամեն օր անվճար տեղափոխվում է ավելի քան 1800 բուժաշխատող (տեսանյութ)

Irina Abovyan