Քաղաքականություն

«Չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն. իմ ծննդյան լավագույն նվերը կլինի»․ Օհանյանի տեսաուղերձը

iPress.am– Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին և հայերին, այլև ԱՄՆ-ին, քանի որ ամերիկացիների մի մասի ինքնությունը կառուցված է Հայոց ցեղասպանության հետևանքով։

Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում ասել է ամերիկահայ գործարար, «Reddit» և «Initialized Capital» ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

«Ամենաքիչը, որ ԱՄՆ-ն կարող է անել հայերի համար, ցեղասպանությունը ճանաչելն է։ Կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն։ Դա կլինի իմ ծննդյան լավագույն նվերը», – ասել է Օհանյանը, որն այսօր՝ ապրիլի 24-ին, նշում է իր 38-ամյակը։

b

​​Օհանյանը նշել է, որ հայությունը բազմաթիվ անգամ հուսախաբ է եղել, երբ Ցեղասպանությունը չեն ճանաչել ԱՄՆ մյուս նախագահները։ Դրա հետևանքով է նաև, որ Եղեռնն իրականացրած ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը և պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից։

Հիշեցնենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 ԱՄՆ 50 նահանգներից 49-ը տեղական մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով այն մինչ օրս չի ընդունվել։

Կարդացեք նաեվ

ՀՐԱՏԱՊ․ Այս խնդիրը թողել եմ հաջորդ փուլի համար. Ալիևը հերթական սպառնալիքներն է ուղղել Հայաստանին

Irina Abovyan

«Դիանա, ցավդ տանեմ․ լսիր խոսքս»․ Ուսպենսկայան ցնցեց Ռուսաստանը

Irina Abovyan

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են

Irina Abovyan

Ադրբեջանական ԶՈՒ հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող, 2-ի վիճակը ծանր է. Արման Թաթոյան

Irina Abovyan

ՀԱՎԱՏԱԼ, ԹԵ ՈՉ․․․ Աշխարհի վերջ: Պատմություն չհաջողված կանխագուշակումների մասին

Irina Abovyan

Իմ թշնամին Նիկոլն է. Զարուհի Փոստանջյան

Irina Abovyan