Շոու-բիզնես

Երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում

Ամերիկացի փոփ երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում: Այս մասին երգչուհին պատմել է ուրբաթ օրը երգչուհի Մայլի Սայրուսի հետ Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ:

Երգչուհին նշել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ հետազոտվել է հոգեբուժական կլինիկայում: Գոմեսը խոստովանել է, որ հանգստություն է զգացել, երբ իմացել է բժիշկների ախտորոշումը: Ըստ նրա՝ հիվանդության մասին տեղեկատվության մանրամասն ուսումնասիրությունից հետո ինքն ազատվել է լարվածությունից և վախից:

«Երբ ես շատ տեղեկություններ ունեմ, դա իսկապես օգնում է. դադարում եմ վախենալ, երբ իմանում եմ՝ ինչի մասին է խոսքը: Երբ փոքր էի, վախենում էի ամպրոպից, և մայրս ինձ համար գնում էր ամպրոպի մասին բոլոր հնարավոր գրքերը՝ ասելով, որ որքան շատ բան իմանամ ամպրոպի մասին, այնքան ավելի քիչ կվախենամ. և դա այդպես էր»,- խոստովանել է երգչուհին:

Կարդացեք նաեվ

Բացառիկ կադրեր Հասմիկ Խոջյանի ճոխ նշանադրությունից

Irina Abovyan

Անգամ ամբողջովին սպորտային հագուստի հետ Սիրուշոն այսքան զարդեր է կրում (լուսանկար)

Irina Abovyan

Ցավդ տանեմ, դու անուններ տալու խնդիր չունես, շուտ առողջացիր և հոգեպես և ֆիզիկապես. Նազենի Հովհաննիսյանը՝ Արթուր Դանիելյանին

Irina Abovyan

Միայն թե տեսնեք՝ ինչպես է Քրիստինե Պեպելյանի տղան խոսում չինարեն

Irina Abovyan

Սոֆի Դեւոյանն ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

«Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլորին»․ Իրինա Հարությունյանը՝ մարմինն ընդգրող զգեստով

Irina Abovyan