Խոհանոց

Առաջարկում ենք պատրաստել առանց մսի ընթրիք, բայց․․․շատ համեղ: Կարտոֆիլը՝ պանրով

Բաղադրիչները.

• Կարտոֆիլ՝ 1,5 կգ
• Աղ՝ ըստ ճաշակի
• Բուսական յուղ՝ 3 ճաշի գդալ
• Պանիր՝ 200 գր
• Սամիթ՝ 1 փունջ
• Սխտոր՝ 2 պճեղ
• Թթվասեր՝ 4 ճաշի գդալ։

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվացեք և կտրտվածքներ արեք՝ եզրին չհասնելով: Հարմարավետության համար խորհուրդ է տրվում փայտե ձողիկներ դնել։

Այնուհետև բասական յուղ ենք քսում յուրաքանչյուր կարտոֆիլի վրա և կտրտվածքներում: Ավելացնում ենք աղ: 40 րոպե եփում ենք մինչև 200 աստիճան տաքացրած վառարանում:

Միևնույն ժամանակ, խառնում ենք մանր քերած պանիրը, կտրատաած սամիթը, սխտորը և թթվասերը: Այս բոլոր բաղադրիչները կարող եք մանրացնել բլենդերով:

Դուք պետք է խմորի նման խառնուրդ ստանաք:

40 րոպե եփելուց հետո կարտոֆիլները հանում ենք ջեռոցից և յուրաքանչյուր կտրվածքի մեջ լցնում պատրաստված խառնուրդից: Դա հարմար է անել փայտիկի միջոցով: Վերեւից ևս, կարտոֆիլը պատում ենք խառնուրդով: Նույն ջերմասիճանի ջեռոցում եփում ենք ևս 10 րոպե:

Հանում ենք ջեռոցից և մատուցում տաք վիճակում: Շատ համեղ է ստացվում: Բարի ախորժակ!

Կարդացեք նաեվ

Կարտոֆիլով համեղ և արագ ուտեստ, առանց շատ ժամանակ կորցնելու

Irina Abovyan

Մակարոն պատրաստելու շատ համեղ տարբերակ

Irina Abovyan

Բանջարեղենային համեղ պահածո(լոլիկ🍅կանաչ լոբի🌱)

Irina Abovyan

1 ժամ և ձմռան համար լավագույն տոմատի մածուկը պատրաստ է՝ խիտ, համեղ ու ախորժելի

Irina Abovyan

Անչափ համեղ աղցան, որի պատրաստման համար կպահանջվի ըդամենը 10 րոպե

Irina Abovyan

Հավի մսով ուտեստ

Irina Abovyan