Հասարակություն

Դալայ Լաման հայտնել է մոլորակի բնակիչներին սպառնացող վտանգի մասին

Երկրի օրվա կապակցությամբ Դալայ Լամա XIV-ը դիմել է մոլորակի բնակիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը գլոբալ տաքացման և խմելու ջրի պակասի խնդիրները լուծելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Մեր մոլորակը հրաշալի վայր է ապրելու համար: Նրա կյանքը մեր կյանքն է, նրա ապագա՝ մեր ապագան: Երկիրը իսկապես կարող է կոչվել մեր մայրը, և մենք՝ նրա երեխաները, կախված ենք նրանից: Առանձին կազմակերպությունները և առանձին պետություններն անօգնական են այնպիսի համընդհանուր խնդիրների առաջ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը և օզոնային շերտի քայքայումը: Մենք չենք կարողանա դրանք լուծել, եթե չմիավորվենք ուժերը: Մեր Մայր-երկիրը մեզ համընդհանուր պատասխանատվության դաս է տալիս», – հայտարարել է Դալայ Լաման:

Դալայ Լաման նաև ուշադրություն է հրավիրել մոլորակի բազմաթիվ վայրերում ջրի պակասի և վատ սանիտարահիգիենիկ պայմանների վրա։ Ըստ նրա՝ աշխարհում գրեթե 2 միլիարդ մարդու համար հասանելի չէ տարրական բուժօգնությունը։

Դալայ Լաման հայտնել է, որ շրջակա միջավայրի խնամքը պետք է լինի մեր առօրյա կյանքի անբաժան մասը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ապրիլի 22-ը Երկրի օրն է։

Կարդացեք նաեվ

Հունվարի 1-ից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ

Irina Abovyan

“ԳՈՒՆԱՎՈՐ ՊՂՊԵՂՆԵՐՈՎ և ՀՈՐԹՒ ՄՍՈՎ ԱՂՑԱՆ”

Irina Abovyan

Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների միջեւ. կանայք ծեծել են իրար, հնչել են սպառնալիքներ

Irina Abovyan

Բացառիկ տեսանյութ․ Սարսափելի ավտովթարի հետևանքով ուղևորները դուրս են թռչում մեքենայից

Irina Abovyan

Հեռացած բուժանձնակազմ, քնած վարորդ. ինչպես ձախողվեց շարժական կետում պատվաստվելու փորձը

Irina Abovyan

Սա Պետք Է Կարդան Բոլոր Զավակները

Irina Abovyan