Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հույս ունի փոխարինել Արարատ Միրզոյանին

Տևական ժամանակ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկել են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր, հերթը հասել է նաև հաջորդ ԱԺ նախագահի անձին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ՔՊ-ում դժգոհությունը մեծ է:

Նրան համարում են պասիվ դիտորդ, որն այլևս իրենց կողքին չէ, չի աջակցում թիմին, քաղաքական հակառակորդներին չի հակադարձում, այլ սպասում է, անհասկանալի է՝ ինչի կամ ում: Եվ այս ֆոնին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ վարչության քննարկման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանում փաստացի ինքն է ԱԺ նախագահի լիազորությունները կատարում, քաղաքական հակառակորդներին չեզոքացնում, ուստի ինքը պետք է լինի հաջորդ ԱԺ նախագահը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով չի արձագանքել, ու շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սիմոնյանի խոսքերը վարչապետի սրտով են եղել, քանի որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանը գրեթե բոլոր հանդիպումները Սիմոնյանի հետ է իրականացնում: Արարատ Միրզոյանն էլ անհաղորդ է մնացել ու որևէ ձևով չի արձագանքել իր հասցեին հնչող փաստացի մեղադրանքներին:

Մանրամասները՝ թերթի համարում:

Դիտեք նաև՝

Կարդացեք նաեվ

Մեզ ծնողներիս փող են տվել,որ մենք տենց բան անենք

Irina Abovyan

Արդեն երկու ծնունդ է` որդիս մեզ հետ չի. զոհված զինծառայողի մայրը չկարողացավ զսպել արցունքները

Irina Abovyan

Պետրոս Ղազարյանն իրավունք ունի՞ եթերում նվաստացնել մարդուն․ Սոֆյա Հովսեփյան

Irina Abovyan

«Կարևորը՝ լավ քայլած լինեն, մեկ էլ՝ իրա նկարի առաջ աղոթեն». Գևորգ Պետրոսյան

Irina Abovyan

Ալեն Սիմոնյանի պահվածքը ոտքից գլուխ վիրավորանք է ու հայհոյանք. Մետաքսե Հակոբյան

Irina Abovyan

Մաուգլիի շակալների նման առիթ են ման գալիս. սյունեցու կողքին չեք,խուժանի կողքին եք. Հակոբյանը՝ ՀՓՇ-ին

Irina Abovyan