Հասարակություն

Ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ հանկարծ գերի չընկնես. տեղի ունեցավ փոխգնդապետ Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը

iPress.am – Ջաբրայիլի զորամասի շտաբի պետ Արթուր Հակոբյանը սեպտեմբերի 27-ից մասնակցում էր պատերազմին։ Նա նահատակվել էր հոկտեմբերի 5-ին, սակայն աճյունը հարազատների է հանձնվել երեկ՝ ապրիլի 21-ին։ Այսօր նրա հոգեհանգիստն էր։

«Հոկտեմբերի 4-ի առավոտյան մենք առաջադրանքով շարժվեցինք դիրքերից և ընկանք շրջափակման մեջ մի ամբողջ օր։ Ինքը, երբ իմացել էր դա, վիլիսով շարժվել էր դեպի զորամաս, ու այդ պահին կրակել էին ավտոմեքենայի վրա։

Մենք շրջափակումից դուրս եկանք և իմացանք, որ Արթուրը զոհվել է։ Բայց չկարողացանք իրեն դուրա բերել, հակառակորդն առաջ էր գալիս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Հակոբյանի մարտական ընկերը՝ Նշան Հակոբյանը։

Փոխգնդապետ Հակոբյանը պարտաճանաչ ու խստապահանջ հրամանատար էր, որին զինվորները և ենթակա սպաները մեծագույն հարգանքով էին վերաբերվում։

«Ամսի 3-ին՝ մեր վերջին հանդիպմանը մենք առանձնազրույց ունեցանք։ Առաջին անգամ ես իրեն տեսա հուզված։ Նա կանխատեսում էր և իր մահը, և պատերազմի ելքը։

Ինձ ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ գիտեմ՝ ուժեղ ես, վերջին պահին հանկարծ գերի չընկնես։ Ինձ հերոս ընկեր պետք չէ, բայց գերի էլ պետք չէ»,- նշեց Նշան Հակոբյանը։

Փոխգնդապետ Արթուր Հակոբյանն ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 23-ին, Գառնիում։

Կարդացեք նաեվ

Նկատե՞լ եք արդյոք ձվի մեջ այս սպիտակ հանգույցները․ ահա թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan

Աշխարհի 10 ամենաթանկ ուտեստները

Irina Abovyan

Արցախի փողոցում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն, մեծ թվով փրկարարներ են ժամանել

Irina Abovyan

Սարսափելի ողբերգություն Հայաստանում. մեկ երեխան մահացավ, մյուսին փրկեցին. ուշադիր եղեք

Irina Abovyan

Այս հզոր միջոցը անհետ վերացնում է սալիկի ցանկшցած կեղտ. պարզ բաղադրատոմս՝ հրաշալի արդյունքով

Irina Abovyan

Ծանր վիրավորված Գևորգի նշանադրությունն ու ծննդյան տարեդարձը/ Մեր Հերոս Տղերքը

Irina Abovyan