Առողջություն

Ընկույզը՝ թույլ առողջությունը վերականգնելու միջոց

Ընկույզով և լոբով կերակրատեսակ: Անհրաժեշտ է. 1 բաժակ լոբի, 500 գ ընկույզի միջուկ, 75 գ կանաչ սոխ կամ 1 գլուխ սոխ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
Լոբին մաքրել, լավանալ, սառը ջուր ավելացնել, եփել: Սոխը աղալ, ավելացնել լոբուն, խառնել, թողնել եռա: Այնուհետև ավելացնել ընկույզի ծեծած միջուկը, աղ ու պղպեղ անել: Լավ խառնել, լցնել ճենապակյա խոր ամանի մեջ, կտրատած կանաչի ավելացնել և մատուցել: Կարելի է մատուցել թե’ տաք, թե’ սառը վիճակում:
     
Ընկույզով և խնձորով աղանդեր: Անհրաժեշտ է. 3 խնձոր, 1 բաժակ մանր կտրատած ընկույզ, 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, կես կիտրոն, 2 թեյի գդալ թթվասեր, 1 ճաշի գդալ շաքարավազ: Վարսակի փաթիլները 2 ժամ թողնել ջրում: Խնձորներն անցկացնել քերիչով: 2 ճաշի գդալ քերած խնձորը, կտրատած (կամ ծեծած) ընկույզը, թրջած և քամած վարսակի փաթիլները խառնել: Կիտրոնը քամել: Կիտրոնի հյութը, թթվասերը և շաքարավազն ավելացնելն աղանդերին, լավ խառնել: Այս աղանդերը հարուստ է վիտամիններով, շատ սննդարար է և օգտակար:

Կարդացեք նաեվ

Եթե ուժեղ ես, ապա հաղթահարիր շաքարախտը առանց բժշկի օգնության

Irina Abovyan

Ժողովրդական միջոց անոթները մաքրելու և զարկերակային ճնշումը կարգավորելու համար

Irina Abovyan

Ձեզ ասել են,որ լիմոնով տաք ջուր խմելը օգտակար է,բայց մոռացել են նշել,որ….

Irina Abovyan

Բնական բաղադրատոմսեր լյարդի ցիռոզի դեմ

Irina Abovyan

Կորոնավիրուսը մինչ թոքերին հասնելը 3 օր մնում է կոկորդում․ Այն կարող եք վերացնել և թույլ չտալ հասնի թոքեր

Irina Abovyan

Տապակած մթերք, սպիտակ հաց… ինչից է անհրաժեշտ ընդմիշտ հրաժարվել

Irina Abovyan