Վերջին ժամերին ահազանգեր եմ ստանում Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներից, որ հայկական սոցիալական ցանցերում հրապարակված քաղաքական նյութերը արգելափակված են եւ “չեն բացվում” ։ Ընդգծվում է՝ ոչ բոլոր, այլ հենց քաղաքական բնույթի տեքստերն ու տեսագրությունները, այսինքն սա նման է ակնհայտ գրաքննությանը ազատ Համացանցում, ընդ որում, քանի որ արգելափակվող գրառումները հայերեն են, հասկանալի է, որ թարգմանությունն ու արգելափակման առաջարկությունները կատարում են հայերը՝ հավանաբար հատուկ ծառայությունների գործակալները։ Չեմ բացառում, որ հենց տեղական։ Ահա իմ ստացված նամակներից մեկը եւ կից՝ նրանց համակարգչում հայտնվող պատկերը։
” Պարոն Խզմալյան, տեսեք այսօրվանից ոչ մի քաղաքական փոստ չի բացվում Հայաստանի հետ կապված”։
Սա եւս մի փաստարկ է մեր հասարակության մեջ քննարվվող “համավարակային վերահսկողության” հարցում, որին ՀԵՎԿ-ը անպայման անդրադառնալու է։