Հասարակություն

Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է ներգրավվել COVID-19-ի համաճարակի դեմ տարվող ծրագրերում․ Հայկական բժշկական ասոցիացիա

Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության կոչ-հայտարարությունը COVID-19-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ․ «Հարգելի գործընկերներ,

COVID-19 հիվանդության հարաճուն տարածումը հանրային առողջապահական խնդիր լինելուց վերաճել է սոցիալ-տնտեսական մարտահրավերի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Մերօրյա պանդեմիան համայն մարդկության համար ստեղծել է մի նոր իրավիճակ, որի լուծումը տարբեր գաղափարների, ցանկությունների և ջանքերի միաձուլումն է:

Մենք խոնարհվում ենք շուրջօրյա լարված աշխատանքներում ներգրավված մեր բուժաշխատողների և առողջապահության ոլորտի մյուս մասնագետների առջև, հպարտանում ենք գիտագործնական արշավ նախաձեռնած մեր առողջապահական ոլորտի կրթասյուներ Երևանի Պետական Բժշկական Համալսարանով ու Առողջապահության Ազգային Ինստիտուտով։ Մեր հիացմունքն ենք հղում բոլոր կամավորներին, անշահախնդիր բարեգործներին և օգնության ձեռք մեկնողներին:

Մենք ողջունում ենք մեր կառավարության, հատկապես՝ առողջապահության նախարարության արդար ջանքերը՝ ուղղված համաճարակի զսպմանը: Մի կողմ թողնելով հնարավոր բացթողումները, մենք համոզված ենք, որ սա այն պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին: Ձեռք մեկնել, այլ ոչ թե հարվածել, օգնել՝ ոչ թե վնասել:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար կոչ ենք անում մի կողմ թողնել քաղաքական կամ անձնական շահերն ու մոտեցումները, միավորել մեր միտքն ու գործը և սատար կանգնել իշխանություններին: Խուճապը փոխարինել կարգապահությամբ, անտարբերությունից արթնանալ որպես գործուն աջակիցներ և առաջնորդվել միայն հանրային շահով:

Բոլորիցս և մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր տարեցների առողջությունն ու մեր երեխաների բարօրությունը: Մեզնից յուրաքանչյուրից և բոլորիցս է կախված, թե ինչպիսի հույզերով ենք տարիներ անց վերհիշելու այս օրերը:

Հայկական բժշկական ասոցիացիայի անդամ ավելի քան 1000 բժիշկներ, ինչպես մեր բոլոր գործընկերները, կոչմանը հավատարիմ, իրենց պարտքն են կատարում ամենօրյա աշխատանքով։ Միաժամանակ մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել COVID-19-ի համաճարակի դեմ տարվող այն ծրագրերում, որտեղ հարմար կգտնի մեր պետությունը:

ՀԲԱ գործադիր վարչություն»։

Կարդացեք նաեվ

Դեկտեմբերին ծնված աղջիկներն առանձնանում են ամուր սրտով

Irina Abovyan

Կարո՞ղ է արդյոք հոտառության կորուստը համարվել կորոնավիրուսի ախտանշան

Irina Abovyan

Մանե Գևորգյանը բացառում է, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցի ուղեգիր չտան. ահազանգի հետքով․ «Փաստ»

Irina Abovyan

Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել․ շորթումը բացահայտվել է (տեսանյութ)

Irina Abovyan

Հարբուխ փոքրիկների մոտ. հուշաթերթիկ՝ մայրիկների համար

Irina Abovyan

ՊԲ-ի հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ փախչում է դեպի Բաքու. Վահրամ Պողոսյան

Irina Abovyan