Քաղաքականություն

Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Բագրատյան

iPress.amՀետեւելով Ադրբեջանի կողմից ռազմական գնումների մասին տեղեկատվությանը, շատ հավանական եմ համարում հունիսի երկրորդ կեսին կամ հուլիսի առաջին կեսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ երբ Ալիեւը ասում է Զանգեզուր, նկատի ունի նաեւ Վայքն ու Եղեգնաձորը:

Նրա խոսքով, աշխարհը չի դատապարտում Ալիեւին եւ այն տպավորությունն  է, որ աշխարհն ասում է՝ Զանգեզուրն էլ տվեք, թող հանգստանա. «Այստեղ արդարություն չկա: Թույլ կողմը հայերն են, թող հայերի հաշվին հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը Սյունիք այցելելով, հավանաբար ինչ-որ տեղեկատվություն ունեն, եւ հիմա եթե Սյունիքը տան էլ, իբր պատերազմ եղավ, Ադրբեջանը վերցրեց: Ես այդպես եմ գնահատում: Արմեն Սարգսյան ինչի՞ ես գնացել Շուռնուխ: Նիկոլի եւ Արմենի պես դավաճանների, թալանչիների հայ ազգը չի տեսել: Ադրբեջանը հրթիռներ է գնում: Ոչ ոք հրթիռները ձեռք չի բերում եւ տարիներով պահում, մանավանդ դրանց մեջ կան հրթիռներ, որոնք ունեն կարճաժամկետ կյանք: Ադրբեջանը երկու անգամ ավելի մեծ տեմպերով է զենք ներմուծում, քան մեկ տարի առաջ»,-ասաց Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ հնարավոր է համարում, որ նրանք Սյունիքը տան եւ մնան պաշտոնների. «Տալ չի նշանակում, որ այն կհայտարարվի Ադրբեջանի տարածք: Կհայտարարվի խաղաղության տարածաշրջան, որտեղ անորոշ ստատուս կլինի, որտեղ 3-4 ժողովուրդ հավասար իրավունքներ կստանան: Թող իմ ասածը սխալ լինի, բայց ես զգուշացնում եմ: Հունիս-հուլիսին պատերազմ կլինի, եթե Հայաստանը քայլեր չանի:

Քայլերից մեկն այն է, որ ռազմավարական դաշնակից հետ հստակեցնի եւ այնտեղ լինեն որոշակի տեղաբաշխված ուժեր: Երկրորդ, Հայաստանը պետք է խնդրի, որ Իրանը Մեղրիի կողմից զորք մտցնի: Զարիֆը հայտարարեց, որ սա մեզ համար կարմիր գիծ է, որովհետեւ սա Իրանին էլ է վերաբերվում»,-ասաց նախկին վարչապետը:

Կարդացեք նաեվ

Էրդողանն ու Ալիևնը միշտ անում են այն, ինչ նախապես հայտարարել են․ Էդմոն Մարուքյան

Irina Abovyan

Փաշինյանն էսօր թաղեց իր գլուխներից մեկը ու, հավանաբար, նախավերջինը… Գևորգ Պետրոսյան

Irina Abovyan

ՀՐԱՏԱՊ․ Քարտեզը պատրաստ է․ Հայտնի է, էե որ տարածքները կանցնեն թշնամուն

Irina Abovyan

Գտեք 1 տարբերություն. Ալիևի ցուցումով խոշտանգում են հային vs Փաշինյանի ցուցումով խոշտանգում են հային

Irina Abovyan

Ջիվանը Մտավ Ուղիղ Եթեր: Ահա Ովքեր են Հայ Ազգի Իսկական Թշնամիները

Irina Abovyan

«Տոտոն» և «Վիվառո»-ն Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոնների հասնող գումար են փոխանցել

Irina Abovyan