Հասարակություն

Մահացած զինծառայողը Աբովյան քաղաքից էր, ծնողների ավագ զավակը

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, ընտանիքի ավագ երեխան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ Գարեգինը 1 տարի առաջ էր բանակ զորակոչվել. «Ընտանիքում 3 երեխա էին։ Ինքը մեծն էր, մյուս երեխաները, եթե չեմ սխալվում 12, 16 տարեկան են։ Երիտասարդ ընտանիք են, ամուսիններով աշխատում են։ Հայրը 42 տարեկան է, աշխատանքի վայրից կանչեցինք, զինկոմի հետ տեղակցրեցինք։ Հավանաբար այսօր երեկոյան դին կբերեն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կարդացեք նաեվ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը. մայր ու որդի տեղում մահացել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը

Irina Abovyan

Կենդանակերպի 5 ամենազգացմունքային նշանները, ովքեր ամեն ինչ սրտին մոտ են ընդունում

Irina Abovyan

Աջակցություն՝ փետրվարին մինչեւ 10 հազար դրամի գազ եւ մինչեւ 5 հազար դրամի լույս սպառած բաժանորդներին (տեսանյութ)

Irina Abovyan

Աղոթք, որ կօգնի ցանկացած դժվարին իրավիճակում և ցանկացած խնդրի դեպքում. հավատքը կարող է փշրել չարի նույնիսկ ամենաամուր շթղաները

Irina Abovyan

Ինչ պայմանների դեպքում է հնարավոր դառնալ 23-րդ միջոցառման շահառու /Տեսանյութ/

Irina Abovyan