Խոհանոց

Կարտոֆիլով նավակներ․ ամենապարզ բաղադրիչներով ամենահամեղ ուտեստը

Ընդամենը 300գ աղացած մսից և մի քանի կարտոֆիլից կարող եք պատրաստել շատ ախորժելի, սննդարար, օրիգինալ ուտեստ։

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • միջին չափի կարտոֆիլ՝ 7-8 հատ
  • աղացած միս՝ 300գ
  • սոխ՝ 1 գլուխ
  • գազար՝ 1 հատ
  • տոմատի մածուկ՝ 1-2ճ․գ․
  • բուսայուղ՝ տապակելու համար
  • աղ, պղպեղ, ցանկացած համեմունքներ

Պատրաստման եղանակ․

  1. Մաքրած կարտոֆիլը կտրել մեջտեղից և հանել միջուկը։
  2. Այնքան կարտոֆիլ վերցրեք, որքան կտեղավորվի թավայի մեջ՝ մեկ շերտով։
  3. Տապակել կարտոֆիլը տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն կեղև կառաջանա։
  4. Կարտոֆիլները դնել ափսեի մեջ և թողնել, որ մի քիչ սառի։
  5. Կարտոֆիլի միջուկները մանրացնել, միացնել աղացած մսի հետ։ Համեմել աղով, պղպեղով, ցանկության դեպքում աջիկա կամ այլ համեմունքներ ավելացնել։
  6. Միջուկով լցոնել կարտոֆիլի կտորները։
  7. Մանր կտրատել սոխը, տապակել ձեթի մեջ, ավելացնել քերած կամ մանր կտրատած գազարը, խառնել և շոգեխաշել 1-2 րոպե։ Ավելացնել տոմատի մածուկը, համեմունքներ և լցնել 1 բաժակ ջուր։
  8. Մնում է մեջը դնել լցոնած նավակները, թավան ծածկել կափարիչով և եփել 45 րոպե։
    Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Անչափ հեշտ պատրաստվող կաթնաշոռով բլիթներ, որոնք սիրով կուտեն նաև կաթնաշոռ չսիրողները

Irina Abovyan

Ամառային շատ համեղ և թեթև ուտեստ, պանրի լցոնով բադրիջան

Irina Abovyan

Լցոնած կարտոֆիլ. բաղադրատոմս

Irina Abovyan

Կարկանդակ պանրով

Irina Abovyan

#Ձուկ​ պատրաստելու նոր բաղադրատոմս/Գազով գինին ինչպես պահպանել սառնարանում

Irina Abovyan

Ոսպով ապուր

Irina Abovyan