Շոու-բիզնես

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող սիրավեպերը (ֆոտո)

Բավական է՝ հայ հայտնիները միմյանց կողքին հաճախ հայտնվեն նկարահանման հրապարակում, երկրպագուները կսկսեն «կասկածել» նրանց սիրավեպի մեջ: Դա փաստում է այն, որ կամ տվյալ դերասաններն, իսկապես, փայլուն են կատարել իրենց բաժին հասած կերպարների խաղը, կամ էլ, իսկապես, խոսակցությունները համապատասխանում են իրականությանը:

NEWS.am STYLE-ը վերհիշել է, թե որոնք են հայկական շոու-բիզնեսի այսօրվա ամենաքննարկվող սիրավեպերը: Ընդ որում՝ մի քանիսի պարագայում դրանց փաստը հաստատված չէ, սակայն երկրպագուները շարունակում են հուսալ, որ իրենց սիրելի հերոսների միջեւ իրականում էլ կա գեղեցիկ զգացմունք:

Գեւորգ Մկրտչյան եւ Իրինա Այվազյան

Երգիչն ու դերասանուհին չեն սիրում երկար խոսել իրենց անձնականի մասին, այնուամնայնիվ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գեւորգը չի հերքել իր եւ Իրինայի միջեւ սիրավեպի լուրերը:

Գոշ Հակոբյան եւ Մարիաննա Քոքչյան

Գոշն ու Մարիաննան չեն խոսում իրենց անձնականի մասին, սակայն հանրային վայրերում դերասանների հաճախակի միասին հայտնվելը սիրավեպի մասին ենթադրությունների տեղիք է տվել: Համենայն դեպս, երիտասարդները չեն հաստատել շրջանառվող խոսակցությունները:

Զիրոյան եւ Իննա Խոջամիրյան

«Երկուսով» հեռուստասերիալի աստղերի հնարավոր սիրավեպի մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն ժամանակ, երբ Իննան ու Վահեն նկարահանման հրապարակից հաճախակի լուսանկարներ հրապարակեցին: Իսկ վերջերս, երբ ԱՄՆ-ում արված նրանց համատեղ լուսանկարը տարածվեց համացանցում, երկրպագուները սկսեցին ավելի ակտիվորեն խոսել իրենց սիրելի հերոսների իրական սիրավեպի մասին: Դերասանները, սակայն, այդ լուրը չեն հաստատել:

Բեն Ավետիսյան եւ Դիանա Տոնոյան

Բենի եւ Դիանայի սիրավեպի լուրերը հաստատվեցին ամիսներ առաջ, երբ դեռեւս ԱՄՆ-ում գտնվող Բեն Ավետիսյանը սիրելիին օնլայն տիրույթում սիրո խոստովանություն արեց: Դերասանը իր եւ Դիանայի հարաբերությունների մասին առաջին պաշտոնական հարցազրույցը վստահել էր NEWS.am STYLE-ին:

Կարդացեք նաեվ

Նուրբ. Աննա Թովմասյանի լուսանկարը

Irina Abovyan

Էլեգանտ․ Կլորիկ փորիկով Աննա Դովլաթյանն ամուսնու հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

Աննա Դովլաթյանն իրենց հարսանիքից դեռ չհրապարակված տեսանյութ է հրապաարկել

Irina Abovyan

Նունե Եսայանն իր երկրպագուներին դատին է ներկայացրել իր նոր տեսահովովակը

Irina Abovyan

«33 տարի տանն եմ մնացել, 1 ամիսն ի՞նչ է չմնամ»․ Թամարա Պետրոսյանը Women’s Club-ի կարանտինի մասին

Irina Abovyan

Լուիզա Ներսիսյանի ջերմ շնորհավորանքը Զառա Սահակյանին

Irina Abovyan