Առողջություն

Ինչու է հարկավոր կաղամբի հյութ խմել

Sovkusom.ru-ն գրում է, որ կաղամբը մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում։ Կաղամբի հյութ կարող եք օգտագործել ամեն օր։ Կաղամբին կարող եք նռան, կիտրոնի հյութ ավելացնել, մի քանի հատապտուղ, մեղր, աղացած կարմիր պղպեղ։ Արդյունքում՝ կստանաք ըմպելիքը, որը պարունակում է.

Դիտեք նաև՝

  • երկաթ
  • յոդ
  • նատրիում
  • ազոտ
  • կալցիում
  • մագնեզիում
  • կալիում
  • ֆոսֆոր
  • ֆտոր
  • մանգան։

Կաղամբի հյութը կարող է օգտակար լինել մի խումբ հիվանդությունների դեմ պայքարում։

Օգնում է խոցի դեմ պայքարում։ Կաղամբը միացություններ է պարունակում, որոնք կարող են օգնել վերականգնել լորձաթաղանթը՝ պաշտպանելով որովայնն ու նյութափոխանակության համակարգը։

Օգնում է նիհարել։ Կաղամբը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ և ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ։ Դրանով կարող եք փոխարինել մեծ կալորիականություն ունեցող ըմպելիքը։

Իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։ Կաղամբից ու բրոկոլիից պատրաստված ըմպելիքն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։

Լավացնում է մաշկի վիճակը։ Կաղամբը հարուստ է վիտամին C-ով, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց մաշկի համար։

Ինչպես պատրաստել կաղամբով հյութ

  1. 1Եռացրեք 430 մլ ջուր։ Թողեք սառչի և հասնի սենյակային ջերմաստիճանի։
  2. 670 գրամ կաղամբը մանրացրեք բլենդերում՝ ավելացնելով ջուրը։
  3. 24 ժամ թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Կարդացեք նաեվ

Չի կարելի մեզը երկար պահել, այն կվնասի ձեր երիկամներին, ահա թե ինչու

Irina Abovyan

Վահանաձև գեղձի(զոբ)արդյունավետ բուժում ժողովրդական բնական միջոցներով

Irina Abovyan

8 նշան, որ դուք կալիումի ցածր մակարդակ ունեք

Irina Abovyan

Նույնիսկ մեկ արմավը կարող հզոր ազդեցություն թողնել օրգանիզմի վրա

Irina Abovyan

Ընդամենը 3 բաղադրիչից պատրաստվող պաղպաղակ… խանութում նման բան չեք գտնի

Irina Abovyan

Ընկույզը՝ թույլ առողջությունը վերականգնելու միջոց

Irina Abovyan