Հասարակություն

Սերժ Թանկյանն ադրբեջանական գրառում չի տարածել․ նրա հաշիվը կոտրել էին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։

«Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հայազգի երգիչը։

Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել էր ադրբեջանական այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը։

Նշված անձի գրառումը վերաբերում էր մարտի 31-ին արցախում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններին ու պարունակում էր ակնհայտ հակահայկական կոչեր։

Սերժ Թանկյանի անունից նշված գրառման տարածումից հետո ադրբեջանական մամուլում սկսեցին հայտնվել «հայկական արմատներով հռչակավոր ամերիկացի երգիչը սատարում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կոչին» վերնագրով նյութեր։Հայազգի երգչի կատարած գրառումը ցույց է տալիս, որ նշված սադրանքն իրականացվել է միտումնավոր կերպով, և նա որևէ կապ չունի այդ գրառման տարածման հետ։

Serj Tankian

@serjtankian

My account was hacked for a short while and has since been fixed. Disregard any tweets/retweets accordingly.

Կարդացեք նաեվ

Բանկերը դարձել են սոսկ լոմբարդներ, փող տվողներ․ համակարգում ռեֆորմների կարիք կա

Irina Abovyan

Ադրբեջանի հրահրած պատերազմում մենք վերջնական հաղթանակ ենք տանելու. Սասուն Միքայելյան

Irina Abovyan

Անձնային թեստ. առաջինն ում կօգնեիք

Irina Abovyan

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ևս մի քանի հերոսական դրվագներ է ներկայացրել

Irina Abovyan

ԱՀԿ-ն՝ սննդի կամ դրա փաթեթավորման միջոցով COVID-19 վարակի փոխանցման հնարավորության մասին

Irina Abovyan

Առաջնագծից տղերքը մտան ուղղիղ եթեր իրենց ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ խոսքը ասելու

Irina Abovyan