Հնդկական Չատիսգար նահանգում տեղացիները երկվորյակներին, որոնք ծնվել են կարանտինի ընթացքում, անվանել են ի պատիվ կորոնավիրուս COVID-19-ի: Այդ մասին հայտնում է Hindustantime-ը:
Նորածին տղան և աղջիկը ստացել են Քովիդ և Քորոնա անունները:
Նշվում է, որ երեխաները ծնվել են երկրի ընդհանուր ինքնամեկուսացման ժամանակ՝ մարտի 27-ի լույս 28-ի գիշերը:
Ծնողները նշել են, որ հետագայում նրանք կարող են փոխել իրենց անունները, եթե ցանկանան: