Շոու-բիզնես

Արամ MP3-ը նորություն ունի. ի՞նչ անակնկալ է սպասվում աշնան սկզբին

Ապրիլի 5-ին լրացավ Արամ MP3` Սարգսյանի ծննդյան 37-րդ տարեդարձը, ինչի առիթով երգիչ-հաղորդավարին ուղղեցինք մեր հարցերը, որոնք սկսվում են նրա անվան-ազգանվան առաջին տառերով:
— Ասել եք` մանկուց եք երազել բեմի մասին, բայց և ընտրել եք դեղագործության ուսումնառությունը` սովորելով Բժշկական ինստիտուտում: Ինչպե՞ս:
— Պարզապես լսել եմ բժիշկ ծնողներիս ու դարձել բժիշկ, հետո գնացել եմ սրտիս կանչով:
— Րոպեի ազդեցությամբ կփոխեի՞ք Ձեր որևէ վճիռ-որոշում, թե՞ այնուամենայնիվ, կարծում եք, որ մինչ այդ գցել-բռնել պետք է:
— Կարծում եմ` բոլոր դեպքերում գցել-բռնել պետք է:

— Այսօր մի շարք առումներով դժ վար ժամանակներում Ձեր աշխատանքային-ստեղծագործական առօրյան ինչպե՞ս է փոխվել:
— Հիմա մի քիչ ավելի թեթև է, քան անցյալ տարի, երբ վարակը նոր-նոր ի հայտ եկավ: Շատ համերգներ չեղարկվեցին: Հիմա ամեն ինչ ընթանում է ըստ գրաֆիկի: Իսկ զգուշության միջոցները հատկապես հանրային վայրերում, իհարկե, պահպանում ենք:
— Մեծ բեմերում հանդես գալու երազանք բոլոր երգիչներն ունեն: Դուք ունե՞ք այսպիսի ձգտում:
— Ինչպե՞ս չձգտել: Ցանկացած արտիստի համար էլ մեծ բեմն իր աշխատանքի լավագույն գնահատականն է:
— Սկսենք թվել Ձեր մասնագիտությունները` երգիչ, երգահան, հումորիստ, դերասան, շոումեն, ու հարցնենք` այս ամենից ո՞րն է ավելի Ձեր սրտով:
— Գիտե՞ք, սխալ է ասել` «սրտով»: Ամեն մեկն իր չափով համեմում է այն կերպարը, որով հանդիսատեսն ինձ ճանաչում է որպես Արամ MP3: Մեկին դուր է գալիս այս մեկը, մյուսին` այն մյուսը… Այդուհանդերձ, ինձ համար երգը միշտ էլ առաջնային է եղել:

— Առաջիկայում հանդիսատեսը Ձեզնից սպասելիք կունենա՞, նոր նախագիծ նշմարվո՞ւմ է:
— Սեպտեմբերին Հանրային հեռուստատեսության եթերում կմեկնարկի «Վելո MP3» իմ հեղինակային հաղորդումը: Երաժշտության ուղեկցությամբ ներկայացնելու եմ Հայաստանի չբացահայտված կամ քիչ բացահայտված վայրերը:
— Րոպեի կարևորությունն ու նշանակությունը կյանքում էլ բեմում էլ Ձեզ համար նո՞ւյնն են, թե՞ ազատ շունչ քաշել նույնպես պետք է:
— Օ՜, ազատ շունչ քաշել, իհարկե, պետք է, հակառակ դեպքում էներգիադ շատ արագ կսպառես:
— Գո՜-ո՜-ո՜լ… օրեր առաջ Հայաստանի օդը թնդաց հազարավոր ֆուտբոլասերների այս գոչյունով` երկրի հավաքականի հաղթական գոլից հետո: Դուք է՞լ էիք այդ խանդավառվածներից:
— Այդ օրը համերգ ունեի ու չկարողացա մարզադաշտում լինել, բայց բեմում ուշքումիտքս այդ խաղն էր: Համերգի ընթացքում ինձ մերթ-մերթ հուշում էին դաշտում տիրող իրավիճակի մասին:

— Սովետից «բեխաբար» մարդ եք` տարիքի բերումով: Ի՞նչ գիտեք չտեսած-չիմացած հասարակարգից: Ի՞նչ տպավորություններ ունեք Ձեր երբեմնի հայրենիքի մասին մեծերից լսածներից:
— Ընդհանուր առմամբ` շատ դրական: Պապիս-տատիս պատմածների մեջ ռոմանտիզմ կար` որքան էժան է եղել կյանքը, որքան ընդհանուր մշակութային արժեքներ են եղել ու հիմա էլ կան մեր նախկին հայրենիքի հետ: Թեև, իհարկե, «երկաթե վարագույրն» էլ չի մոռացվում:
— Յուրաքանչյուր կին միշտ էլ ուշադրության կարիք ունի: Կանանց միամսյակին, թերևս` առավել: Այդ օրերին տղամարդիկ իսկապե՞ս իրենց, ինչպես նաև շրջապատի կանանց նկատմամբ ավելի ուշադիր են:
— Սուտ կլինի ասել, թե ամբողջ մեկ ամիս պահպանվում է մարտիության առանձնահատուկ ուշադրությունը: Կանայք էլ լավ գիտեն, որ դա այդպես է միայն այդ մեկ օրը: Այդ օրը տղամարդիկ դառնում են փափուկ արջուկ-խաղալիք:

— Աշխատանքը, զբաղվածությունը Ձեզ ժամանակ թողնո՞ւմ են ընտանիքի համար: Ընտանիքի կողմից նման «պահանջարկ-պարտադրանքը» մե՞ծ է:
— Երևանյան համերգներիս ընտանիքս ներկա է լինում, և այդ չափով մենք միասին ենք լինում: Վերջերս իմ համերգին ներկա էր երեքուկեսամյա փոքրս: Շատ տպավորված էր, ողջ համերգի ընթացքում պարեց: Մնացած օրերին փորձում եմ առօրյաս այնպես կազմակերպել, որ ո՛չ աշխատանքս տուժի, ո՛չ ընտանիքս:
— Նմանակումն էլ արվեստ է: Շարունակո՞ւմ եք նմանակել և ըստ ինչի՞ եք ընտրում Ձեր «բնորդներին»:
— Նմանակումներս անցյալում են մնացել, արդեն երկար ժամանակ է դրանով չեմ զբաղվում: Ժամանակն էր, որ ինքս ինձ ներկայացնեմ: Խոսքը երաժշտական ասպարեզում իմ ասելիքի մասին է:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարդացեք նաեվ

Լիլիթ Հովհաննիսյանը հղիությունը դարձրել է իրեն փիառի միջոց

Irina Abovyan

Բարձրաձայն կծիծաղեք, երբ տեսնեք. Իննա Դաբաղյանի դուստրը բացել է նրա պայուսակն ու հանել միջի գումարը

Irina Abovyan

Ովքեր են ներկա Սոնա Ռուբենյանի հարսանիքին

Irina Abovyan

Կներես. Մարիամ Ալեքսանյանը ներողություն է խնդրում

Irina Abovyan

Եվա Զոհրաբյանի և ամուսնու հարսանեկան տանգոն (Տեսանյութ)

Irina Abovyan

Տեսեք՝ ինչ երիտասարդ տեսք ունի Աննա Դովլաթյանի մայրը

Irina Abovyan