Հասարակություն

3 հրաշալի միջnց՝ տան մրջյուններից ազատվելnւ համար. դու նույնիuկ չէիր կասկածում, nր դա այդքան հեշտ է

Միջատների վերացման գելերը պարունակում են առնվազն 0,05% ֆիպրոնիլ կոչվող նյութ, որը վահանաձև գեղձի մեծացում է առաջացնում:

Աէրոզոլներն իրենց բաղադրության մեջ ունեն դեզոդորացված գազ, որը կարող է տանջող գլխացավեր առաջացնել:

Մատիտներն առաջացնում են ծանր ալերգիկ ռեակցիաներ երեխաների շրջանում: Ներկայացնում ենք մրջյունների դեմ հզոր միջոց:

1. Բորաթթվով խայծը ամենաարդյունավետ միջոցներից է: Լավ խաշած ձվի դեղնուցը խառնիր ինչ-որ քաղցր բանի հետ: Հարմար կլինի շաքարավազը, մեղրը, մուրաբան: Ստացված խառնուրդին 20 գ բորաթթու ավելացրու: Խառնուրդից մանր գնդիկներ պատրաստիր և դիր մրջյունների ճանապարհներին:

Հաջորդ օրերին կտեսնես, որ միջատները սկսում են զանգվածաբար սատկել: Այդպիսի գնդիկները գոնե մեկ ամիս դնելու դեպքում տարածքում ոչ մի մրջյուն չի մնա: Այս միջոցը շատ արդյունավետ է, քանի որ մրջյունները խայծն իրենց բույն են տանում, այնտեղ էլ են մրջյունները ոչնչանում:

2. Սխտորը մրջյունների դեմ պայքարի ևս մեկ հրաշալի միջոց է: Եթե սխտորի հոտը քեզ չի նյարդայնացնում, կտրտած սխտոր դիր շրիշակների բոլոր անցքերի մեջ:

3. Սկոտչով ծուղակն անվրեպ է գործում: Երկկողմանի սկոտչ կպցրու թղթի ամբողջ պարագծով, իսկ կենտրոնում ոչ մեծ հյուրասիրություն դիր: Այսպես քիչ մրջյունների հնարավոր կլինի վերացնել: Որպեսզի արդյունքն ավելի զգալի լինի, համագործակցիր բոլոր հարևանների հետ:

Եթե միջատների գրոհները հաջողվեց կանգնեցնել, մի թուլացիր: Մրջյուններ կարող են նորից հայտնվել: Պետք է որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկես:

1. Երբեք մրջյունների համար սնունդ մի թող: Լավ մաքրիր բոլոր փշրանքները, խոնավ կտորով սրբիր աշխատանքային մակերևույթները, աղբը հաճախ թափիր:

2. Ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրություն արա անուշադրի սպիրտ օգտագործելով: 10 լ ջրին կպահանջվի 1թ/գ նյութ:

3. Պաշտպանիր օդափոխման անցքերը՝ օդափոխման խողովակի շրջագծին լայն երկկողմ սկոտչ կպցրու:

Կարդացեք նաեվ

«Դավայ էղեք ստուց». հեղափոխության ժամանակ փողոց փակած անչափահասներին ծեծի ենթարկած չորս երիտասարդները համաներվել են

Irina Abovyan

Հարգելի բժիշկներ, իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատին տված ձեր երդումը. կինս մայիս ամսից արնահոսում է, սակայն ոչ մի հիվանդանոց բուժօգնություն չի ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Պիտի ծնվեր մեր առաջնեկը՝ մեր աղջիկը, բայց տուն վերադարձա եռյակ երեխաների հետ․․․2 տղա և 1 աղջիկ

Irina Abovyan

Ուշադրություն. Արսեն Թորոսյանը կոչ է անում

Irina Abovyan

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

Irina Abovyan

Ալեն Սիմոնյանի օգնությամբ կանխվել է Հաղթանակ կամրջից 2 քաղաքացիների նետվելու փորձը

Irina Abovyan