Հասարակություն

Բժիշկները խորհուրդ են տալիս սուրճին մի փոքր աղ ավելացնել

Աղի վերաբերյալ կարծիքները տարբեր են, սակայն մարդկանց մեծ մասը վստահ է, որ այն «սպիտակ մահ» է, ուստի հարկավոր է սահմանափակել դրա գործածությունը: Շատերն անգամ առաջարկում են առհասարակ բացառել աղը սննդակարգից: Սակայն մասնագետները նշում են, որ աղը կարելի է բացառել միայն այն դեպքում, երբ բժշկական տեսանկյունից կա դրա խիստ անհրաժեշտությունը: Մյուս բոլոր դեպքերում աղի սահմանափակումը կամ բացառումը կարող է վատ հետևանքներ ունենալ առողջության համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղի դեֆիցիտը նույնքան վտանգավոր է, որքան աղի չարաշահումը: Ընդ որում՝ մարդը կարող է անգամ չնկատել, որ իր օրգանիզմը բավարար քանակությամբ աղ չի ստանում: Ամերիկացի սրտաբան Ջեյմս Դինիկոլանտոնիոյի խոսքով՝ աղի դեֆիցիտ կարող է առաջանալ օրական մի քանի բաժակ սուրճ խմելու դեպքում:

Կոֆեինը նպաստում է մեզի միջոցով օրգանիզմից աղի դուրսբերմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 90 մգ կոֆեինը (մեկ բաժակ սուրճ) հանգեցնում է հավելյալ 437 մգ նատրիումի կորստի: Երբ գիտափորձի մասնակիցները ստանում էին 4 բաժակ սուրճին համապատասխան կոֆեինի չափաբաժին (360 մգ), նրանք կորցնում էին հավելյալ 1200 մգ նատրիում, մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս օրական այդքան նատրում օգտագործել:

Աղի պակասի դեպքում կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին է գլխապտույտը, բերանի խոռոչի չորությունը, օրգանիզմի ջրազրկումը և կոգնիտիվ խնդիրները: Սա կարող է վկայել նաև կոֆեինի չարաշահման և դրա հետևանքով առաջացած աղի դեֆիցիտի մասին:

Օրական 6-7 բաժակ սուրճ խմելու դեպքում մարդը մեզի հետ կորցնում է հավելյալ 1840 մգ նատրիում, իսկ դա ավելին է, քան պարունակվում է ¾ թեյի գդալ աղում: Եթե միևնույն ժամանակ մարդը սահմանափակի նաև աղի գործածությունը, ապա աղի դեֆիցիտի առաջացման հավանականությունը շատ բարձր է: Բացի այդ, կոֆեինը նպաստում է նաև քրտնարտադրության առատացմանը, ինչը նշանակում է, որ մարդը կորցնում է նատրիումը նաև քրտինքի միջոցով: Այս դեպքում նույնիսկ նորմայի սահմաններում աղի հնարավորինս մեծ քանակության օգտագործման դեպքում մարդը չի խուսափի աղի դեֆիցիտից:

Հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ կոֆեինը պարունակվում է ոչ միայն սուրճի, այլև մի շարք այլ ըմպելիքների՝ այդ թվում նաև թեյի մեջ:

Օրգանիզմում նատրիումի դեֆիցիտը լուրջ խնդիր է, ուստի մեծ քանակությամբ կոֆեին օգտագործելու դեպքում հարկավոր է ավելացնել նաև օգտագործվող աղի քանակությունը: Օրինակ՝ կարելի է մի բաժակ սուրճին մի պտղունց աղ ավելացնել: Ընդ որում՝ սուրճի սիրահարները պնդում են, որ այս դեպքում սուրճն անգամ ավելի համեղ է ստացվում:

Աղի դեֆիցիտն ու այդ դեֆիցիտի ախտանշանները կարող են լինել նաև ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետայի հետևանքով առաջացած կողմնակի բարդություն: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս 1 բաժակ աղաջուր (կես թեյի գդալ աղը լուծել մեկ բաժակ ջրում) կամ բավարար քանակությամբ աղով համեմված արգանակ խմել: Սովորաբար այս ախտանշաններն անցնում են 2-4 շաբաթում, երբ օրգանիզմը հարմարվում է նոր սննդակարգին:

Կարդացեք նաեվ

Հայ աղջիկների լկտի պահվածքը` ոստիկանների մոտ. «Վեց տարի գանյատ արել եմ, էլի կանեմ»

Irina Abovyan

Տարբեր երկրներ աստիճանաբար թեթևացնում են COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները

Irina Abovyan

Աղոթք առավոտյան կարդալու համար

Irina Abovyan

Երեկ իրականցվել են ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի. Նախարար

Irina Abovyan

Կասկադյորական ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը BMW X5-ով տապալել է բետոնե բաժանարար պատնեշը, բախվել գովազդային սյանը, 4 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Վանո Սիրադեղյանի դուստրը ահազանգում է

Irina Abovyan