Հասարակություն

Կրակոցներ Երևանում. Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետը, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը։

Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել է զինված։ Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել են վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Երեխաներ են էլեկտրհարվել. 12-ամյա տղան մահացել է, 11-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում է

Irina Abovyan

Ով ա Շուշին գրավել, ես կարայի ասեի ես,ես եմ հրամանատարը, բայց ոչ մեր ազատամարտիկներն են գրավել․․․․Կոմանդոսի վերջին հարցազրույցը «Շանթին»

Irina Abovyan

Մայրս մահացավ, որովհետև շտապօգնության բժիշկ աշխատում են բազային կրթություն ունեցողները․ բժիշկ

Irina Abovyan

Լյուսյա Հակոբյանը նոր տեղեկություն հայտնեց

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հպարտանում եմ իմ բնական գեղեցկությամբ. ով է «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի Հայաստանի մասնակիցը

Irina Abovyan

ՀՀ-ում 3 դպրոց փակ է, բայց պատճառը կորոնավարակը չէ

Irina Abovyan