Հասարակություն

Երևանը պատրաստվում է պիկին. լույսը՝ թունելի վերջում

Հայաստանը պատրաստվում է կորոնավիրուսի համաճարակի պիկին, ինչն ակնհայտ էր վարչապետ Փաշինյանի՝ նախօրեին կառավարության նիստում ունեցած ելույթից: Թեև այդ հանգամանքը նկատելի էր նաև ավելի վաղ որոշակի հաղորդագրություններից և քայլերից: Մասնավորապես, միայն համաճարակը սպասարկելու համար առանձնացվեց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, որն ամենամեծ բուժհաստատությունն է: Համացանցում տարածվեց նաև լուսանկար Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնից, որի մեծ նախասրահը համալրվել է մահճակալներով՝ անհրաժեշտ մեկուսացման համար:

Դրան զուգահեռ նկատելի է, որ աճել է վարակի օրական վիճակագրությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը կառավարելի է, բայց քաղաքացիներին կոչ արեց չմատնվել «արխայինության»: Պետք է արձանագրել, որ իրադրության կառավարելիության առումով վիճակագրությունը ճշգրիտ ցուցիչ չէ: Այսինքն՝ կառավարելիությունը կախված չէ հանգամանքից, թե որքան է վարակակիրների քանակը: Գլխավոր խնդիրը շղթաների վերահսկման արդյունավետությունն է, որն էլ, առողջապահության նախարարի հավաստմամբ, փորձում են պահել:

Մի բան ակնառու է, որ անտեղի է որևէ համեմատություն այլ երկրների հետ՝ մի պարզ պատճառով. համեմատությունը զուտ, այսպես ասած, թերթային է, իսկ թե կոնկրետ երկրում իրավիճակի պատկերի որ մասն է հայտնվում թերթերում և ինչ մատուցմամբ՝ ասելը չափազանց դժվար է: Ըստ այդմ, խոշոր հաշվով հնարավոր է արձանագրել թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային վիճակի մի պարզ իրողություն՝ վիճակագրությունը, որ մատուցվում է ամենօրյա ռեժիմով, ավելի շատ մեդիաապրանք է, քան հավաստի և վստահելի պատկեր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթները լինելու են չափազանց ծանր, որից հետո երևալու է թունելի լույսը: Ի՞նչ տեղեկատվության է տիրապետում ԱՄՆ նախագահը, որի պարբերական դարձած ասուլիսները վերածվել են համաճարակի և դրանով պայմանավորված համաշխարհային իրավիճակի յուրօրինակ «հեռակառավարման վահանակի»: Մյուս երկրների առաջնորդները գործնականում ավելի սակավախոս են, սակայն նրանց երկրներում դրանից վիճակի էական տարբերություն հազիվ թե կա: Ավելին, կա ԱՄՆ-ում ծանր վիճակի պատկերը, բայց որևէ երաշխիք չկա, թե ինչպիսին է իրական պատկերն այլ՝ ավելի սակավախոսների երկրներում:

Միաժամանակ, ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին հարկադրված էր երկրորդ անգամ ուղերձով դիմել ռուսաստանցիներին և երկարաձգել ոչ աշխատանքային ռեժիմը մինչև ապրիլի 30-ը: Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լիարժեք կենսագործունեության ռեժիմի կանցնի ապրիլի 12-ից հետո:

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը հաստատված է մինչև ապրիլի 14-ը: Ապրիլի 1-ից ռեժիմն առավել խստացվել է տասն օրով: Պիկը հասունանում է ոչ միայն Հայաստանում, այլև գործնականում աշխարհում ընդհանրապես: Ընդ որում, պիկ ասվածն ըստ ամենայնի ներառում է ոչ միայն զուտ վարակաբանական ասպեկտները, այլ նաև աշխարհաքաղաքական, որոնք ավելի ու ավելի նկատելի են խմորվում վարակի առողջապահական «դիմակի» ներքո:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Բժշկի գնալու կարիք չկա․ Այս հրաշալի միջոցը կբուժի կիստաները և այլ կանացի լուրջ խնդիրներ

Irina Abovyan

Լևոնը ծախեց էս գյուղը, ամեն ինչը, թաղեմ Լևոնի կյանքը. Երասխի բնակիչ

Irina Abovyan

Ողբերգական դեպք Երևանում. «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա հոսանքահարվել ու մահացել է 40-ամյա էլեկտրոմոնտաժողը

Irina Abovyan

ԱՀԿ-ն՝ սննդի կամ դրա փաթեթավորման միջոցով COVID-19 վարակի փոխանցման հնարավորության մասին

Irina Abovyan

Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

Irina Abovyan

Երկրագնդի խոշորագույն օզոնային «ճեղքը» փակվել է

Irina Abovyan