Քաղաքականություն

Ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյшնն ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակի օր

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ստիպված է սրբագրել իր անգրագիտության հետևանքները։ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը «խմբագրել»։ 2019 թվականին խորհրդարանը որոշում ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր:

Այս տարի այն համընկնում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, ինչն իշխանությունից և ոչ մեկի մտքով այդ ժամանակ չէր անցել։ Օրենքում ասվում էր միայն՝ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը, այսինքն՝ ապրիլի 25-ին:

Տիգրանյանը հիմա առաջարկում է, որ որևէ տոնի կամ հիշատակի օրվա հետ համընկնելու դեպքում Քաղաքացու օրը նշվի շաբաթ օրվան հաջորդող կիրակի օրը: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, իշխանության մեր աղբյուրների տեղեկացմամբ, մինչ այս պահը որևէ ծրագիր չի մշակվել, ու հնարավոր է այս տարի այդ օրը չնշեն որպես տոն։

Փոխարենը, ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակի օրն իր քաղшքшկան թիմով երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նախապես հայտարարել այդ մասին, որպեսզի ժողովուրդը միանա իրեն, և դա ևս ներկայացնել որպես վստահության երթ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաեվ

Ալիևը երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին, արտահայտել նրանց նկատմամբ իր ներքին վախերը. պատգամավոր

Irina Abovyan

Եթե վիրուսը 2 տարեկան է, պատվաստանյութը՝ 1, մենք դառնում ենք փորձադաշտ. Զոհրաբյան

Irina Abovyan

«Կա միայն մեկ մարդ, ով կարող է տապալել վիժվածքին»

Irina Abovyan

Դավիթ Տոնոյանն ընդամենը Նիկոլի հանցակիցն է. Հովհաննես Շահինյան

Irina Abovyan

Սալավյովին հարված` Հայտնի Բժիշկը Բացեց Բոլոր Փակագծերը Հենց հիմա Հրատապ Տարածել

Irina Abovyan

«Փաշինյանն այդքան չկա, որ ես նրա գրքերը կարդամ. լավ կլիներ՝ նա իմ գրքերը կարդար, գուցե խելքը ավելանար». Արմինե Ադիբեկյան

Irina Abovyan