Խոհանոց

Նախաճաշի մասին երեք տարածված մոլորություն

Ամերիկացի մասնագետները պսակազերծել են նախաճաշի մասին ամենատարածված առասպելները:

Նախաճաշը բաց թողնելը

Դիտեք նաև՝

Մարդկանցից շատերը նախաճաշը բաց են թողնում՝ բավարարվելով միայն մեկ գավաթ սուրճով: Մասնագետները, սակայն, խորհուրդ են տալիս այդպես չվարվել:

«Նախաճաշը գործարկում է մեր օրգանիզմում նյութափոխանակությունը»,- պնդում է բժշկական գիտությունների դոկտոր եւ վիրաբույժ-գաստրոէնտերոլոգ Մադհան Քումարը:

Նրա խոսքով՝ նախաճաշից հրաժարվելը մետաբոլիզմը դանդաղեցնում է, ավելին՝ մարդն օրվա ընթացքում ավելի շատ է ուտում, ինչը բերում է քաշի ավելացման:

Նախաճաշին մսից կիսաֆաբրիկատներ

Բժշկական գիտությունների դոկտոր Ուիլյամ Վ.Լին նշել է, որ եթե ինքը ստիպված լիներ պացիենտներին խնդրել հրաժարվել միայն մեկ վնասակար սովորությունից, ապա նրանց կհորդորեր դադարել նախաճաշին ուտել մսից կիսաֆաբրիկատներ, ինչպես՝ տապակած նրբերշիկ, երշիկ եւ բեկոն:

Բժիշկը խորհուրդ է տալիս այս մթերքների փոխարեն ընտրել մրգեր, յոգուրտ եւ ֆերմերային հավերի ձու:

Նախաճաշին ածխաջրեր

Հոգեբույժ-նուտրիցիոլոգ Ումա Նայդուն իր հերթին խորհուրդ է տալիս նախաճաշին աղանդեր չուտել, օրինակ՝ փքաբլիթներ, դարչինով բուլկեղեն եւ քաղցր փաթիլներ:

Բանն այն է, որ դատարկ ստամոքսով ահռելի քանակությամբ ածխաջրերի եւ շաքարի պարբերական գործածումը կարող է առաջացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացում եւ մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը: Սննդային այս սովորությունը կարող է նպաստել նաեւ դեպրեսիա կամ տագնապային խանգարում սկսվելուն:

Կարդացեք նաեվ

Ձուկը բանջարեղենով,Իշխան ձուկ

Irina Abovyan

Շատ համեղ և անչափ գեղեցիկ Արևածաղիկ շերտավոր խմորով

Irina Abovyan

Ամառային աղցան սմբուկով

Irina Abovyan

Ինչպես եմ պահում #խաղողի_տերեւը ձմռան համար

Irina Abovyan

Ծիծակով ախորժակ , կծու ախորժակ, պահածո

Irina Abovyan

Նուտելլա՝ պատրաստված տնային պայմաններում․ ստացվում է շատ համեղ և չի տարբերվում գնվածից

Irina Abovyan