Քաղաքականություն

2021 թվական։ Բալիդ փոխարեն մի քանի մասունք տան ձեռքդ ու էդպես էլ չասեն, թե ինչու՞…Դոկտոր Մանասյանի վերլուծությունը

Գիշերներն իմ քունը չի տանում։ Արդեն մի քանի ամիս։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ։ Ով ու ինչ է բերել մեր գլխին։ Ես ատում եմ պարզունակ ու կենցաղային պատասխանները, որոնք գուցե բավարարում են մարդու նախանձն ու ատելությունը, բայց ոչ երբեք հետաքրքրասիրությունն ու ինտելեկտը։Գիտեմ, որ ինձ պես շատերի քունը չի տանում։ Գիտեմ, որ շատերի հոգին է քրքրվում ժանգաժանիք հարցերից։Չգիտեմ, թե մեր ինչին է պետք ճշմարտությունը։ Չգիտեմ, թե ինչին է օգնելու հետմահու ախտորոշումը։ Չգիտեմ։Մենության մեջ հեծկլտալու նոպաները դարձել են ավելի հազվադեպ։Գրում եմ, ուղղակի ինքս ինձ հանգստացնելու համար։Էս երկիրը չէր կարող չպարտվել։Տղերքն էին ափսոս։Տղերքը չգիտեին, որ պանդուխտների հայրենիքը վաղուց վերածվել է գ..թնոցի, չար ու չատլախների երկրի, ու իրենք իրենց կյանքը դնում էին, որ էդ չատլախները շարունակեն իրենց ապականված ուղին կենցաղում, հանրային կյանքում, մասնագիտական ոլորտներում, ներքաղաքական հարցերում և պետական կառավարման մեջ։Տղերքն էին ափսոս։2020 թվականին, չափահաս մարդուն զոռով տարան մարդ սպանելու և սպանվելու՝ առանց ասելու թե ինչու։ Որ մեղքի համար։Հանուն հայրենիքի՞…Բոստոնի համալսարանն ընդունված երիտասարդին նույն պատասխանն են տալիս ինչ առաջին աշխարհամարտում, 100 տարի առաջ, անտառաճանաչ ռամիկի՞ն։ Թեև էն ժամանակ կարող էին ասել հանուն Թագավորի կամ Թագուհու։ Ավելի անկեղծ էր գուցե ու առանց մարդուն էշի տեղ դնելու։Ու էսքանից հետո ԱԺ պատգամավորին ասում են, թե Նա պետական գաղտնիք կարող է կրել, նրան երկու նախադասությամբ կասեն, թե ինչու չի կիրառվել ՀՀ ԶՈՒ Կիրառման պլանը, որը ճշգրիտ իրականացնելու դեպքում բանակն իր առաջ դրված խնդիրը կլուծեր։ԱԺ պատգամավորին, որ կոճակ է սեղմում ու պարգևավճար է ստանում կասեն, բայց ծնողին, ով 18-20 տարի իր զավակին պահեղ մեծացրեց ու հանձնեց իրենց, դիմացը մոխրակույտ ստանալով՝ չեն ասի։2021 թվական։ Բալիդ փոխարեն մի քանի մասունք տան ձեռքդ ու էդպես էլ չասեն, թե ինչու՞…Արդեն որերորդ ամիսն է քունս չի տանում…

Կարդացեք նաեվ

Նիկոլին շատ արագ պետք է վնասազերծել. Արթուր Համբարձումյան

Irina Abovyan

Սրանց ՄԻԱԿ նպատակը Նիկոլին գծերից գցելն է…

Irina Abovyan

Խնդրում եմ կիսվեք այս տեսանյութով․ շատ կարևոր է բոլորիս համար

Irina Abovyan

Խելքներտ գլուխներդ հավաքեք՝ Կարողա դուք լավ չեք Ա՛րա

Irina Abovyan

«Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց». Էդգար Էլբակյան

Irina Abovyan

ՀՀԿ-ն գիտի՝ ինչպես է ջախջախելու Նիկոլ վիժվածքին. Արմեն Աշոտյան

Irina Abovyan