Հասարակություն

Պարետի որոշումը չկատարելու համար 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։

Ապրիլի 3-ին՝ ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 3-ի ժամը 15-ը՝ 5409 անձի նկատմամբ, 2395-ը՝ մայրաքաղաքում, 3014-ը՝ մարզերում։

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաեվ

Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ. Գեւորգ Պետրոսյան

Irina Abovyan

Ի՞նչ կլինի 2021 թ. Նիկոլի հետ. Ուշագրավ գուշակություններ!

Irina Abovyan

Կորոնավիրուսի թեստ հանձնելուց 2 անգամ հրաժարված գյումրեցի կինը մահացել է

Irina Abovyan

Արցախյան զարգացումները ռազմական գործողությունների դադարեցման առաջին օրը

Irina Abovyan

Սնանկության կառավարիչը մեզ խաբել է, ինչի հետևանքով կորցրեցինք մեր տունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Լվացքի ընթացքում այս ճակատագրական սխալները գրեթե բոլորն անում են. սա պետք է յուրաքանչյուր կին իմանա

Irina Abovyan