Հասարակություն

ՊՆ-ն հրապարակել է այս գիշեր ավտովթարից մահացած զինվորների անունները

iPress.am– Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):

Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:

Կարդացեք նաեվ

Հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել. ՀՀ ՊՆ

Irina Abovyan

Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Irina Abovyan

«Որպես հայ կին չեմ ուզում թուրքի առաջ կռանալ․ ընտրելու եմ «Պատիվ ունեմ»»․ հարցում Քանաքեռ Զեյթունում

Irina Abovyan

«Փակ կառոբկա էր, լացի ձայն եկավ ». Արցախի փողոցում նորածին աղջնակի են գտել

Irina Abovyan

Գերիներից Էդգարը ասում է,որ կարևորը դուխով….

Irina Abovyan

Սննդամթերքի գները ռեկորդային թանկացում են գրանցել

Irina Abovyan