Հասարակություն

Արդուկել թղթադրամները՝ վարակից խուսափելու համար

Կանխիկ գումարը ձեռքից ձեռք փոխանցելու ժամանակ պետք է զգուշություն ցուցաբերել՝ ասում է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ մասնագետի՝ ձեռքից ձեռք անցած ցանկացած իր կարող է վարակ փոխանցել:

«Վրաստանի ազգային բանկն ու բանկերը վաղուց ախտահանվում են: Այս դեպքում խոսքը մեծ մասամբ ոչ թե բանկոմատներից ստացած գումարի մասին է, այլ այն թղթադրամների, որոնք մարդիկ իրար են փոխանցում: Առանձին դեպքերում կարելի է ախտահանող լուծույթներից բացի, տաք արդուկ օգտագործել, սա նույնպես արդյունավետ կլինի»,- ասել է Իմնաձեն:

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ կորոնավարակ է հաստատվել երկրի կենտրոնական բանկի 7 աշխատակցի մոտ, ապա ավելի ուշ խոսվեց այն մասին, որ նրանք գործ են ունեցել գումարների հետ՝ մասնավորապես թղթադրամների հաշվարկով են զբաղված եղել:

Կարդացեք նաեվ

Տեսանյութ. Այս փոքրիկները իրենց շլացուցիչ պարով ցնցեցին ժյուրիի անդամներին. Նրանք այսպիսի պար չէին տեսել

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք․ 5 մարդ մահացել է

Irina Abovyan

Եղանակը առաջիկա օրերին

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ

Irina Abovyan

Իր հղիության մասին չիմացող կինը անսպասելի ծննդաբերել է լոգարանի մեջ

Irina Abovyan

Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է

Irina Abovyan