Քաղաքականություն

«Քաղաքացին բուժումը չի շարունակել, մեկնել է ռազմաճակատ, հիմա աջակցությունից չի օգտվում»

Այսօր՝ ԱԺ նիստում, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դիմեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

«Երբ որ խորամուխ ենք լինում վիրավորված մեր քաղաքացիների աջակցության ծրագրերում, բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս։ Քաղաքացին վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է։ Հայրենասիրությունից դրդված՝ չի շարունակել բուժումը, մեկնել է ռազմաճակատ։ Հիմա այնպես է ստացվում, որ, ըստ չափանիշի, երեք և ավելի օր ստացիոնար բուժում ստացածներն օգտվում են աջակցությունից, իսկ նրանք, ովքեր անգամ իրենց բուժումը մինչև վերջ չեն իրականացրել, դուրս են մնացել հինգ հարյուր հազար դրամ հատկացնող աջակցության ծրագրերից։

Սրբուհի Գրիգորյանի խոսքով՝ այդկերպ հայրենասիրությունը ստորադասվում է։ Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ նմանատիպ դեպքերի մասին հարկավոր է տեղեկացնել, և դրանք առանձին կքննարկվեն, քանի որ բոլորին չեն կարող ընդգրկել շահառուների ցուցակում։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մենք երեք օրվա փոխարեն դնենք մեկ օր կամ ընդհանրապես ստացիոնար բուժում ստացած լինելու մասին պահանջ չդնենք, ինչ կկատարվի․ կունենանք շահառուների անկառավարելի շրջանակ և ի վիճակի չենք լինի ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ կազմակերպչական՝ իրականացնել ծրագիրը»,- նկատեց փոխվարչապետը։

Կարդացեք նաեվ

Ինչով է զբաղված «ականջ ծամող» հայտնի ՔՊ-ական ավագանու անդամը՝ ավագանու նիստին

Irina Abovyan

ԱԱԾ-ն տվեց Պոլին Մասիսի Քաղաքապետին, Կեցցեք

Irina Abovyan

Մենք ասել ենք և հիմա էլ համոզված ենք՝ վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան. Մանուկյան

Irina Abovyan

ՀՐԱՏԱՊ՝ Պուտինը Հայաստանը հանել է վաճառքի. Մեզ տրված լրացուցիչ ժամանակը սպառվում է

Irina Abovyan

Ընդիմադիրները փորձեցին սեփական գերեզմանները՝ դաշտը մաքրման վերջին փուլ է մտնում

Irina Abovyan

Թող ռադը քաշի Հայաստանից նա, ով ասում ա, թե այս պարտությունը մեր երկրի վերջն ա

Irina Abovyan