Քաղաքականություն

Մեղավորը եղել է գեներալի որդին. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մեզ համար սարսափելի ելքով օպերացիայի իր մանրամասները

Այդ դրվագի հետ Լելեթեփե բարձունքը կապ չունի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայտնի օպերացիայի մասին, որի տապալումից հետո, տարածված տեղեկությունների համաձայն, մեր զորքերը սկսել են նահանջել: Ընդ որում, նշվում է, որ այդ օպերացիայի ժամանակ մենք մեծ մարդկային ու տեխնիկայի կորուստներ ենք ունեցել:

Փաշինյանը, մանրամասնելով դեպքերը, հայտարարեց, որ X պահի հակառակորդը հարավային ճակատում ճեղքում է իրականացրել ու առաջխաղացում է իրականացվել մինչև Ջաբրայիլ՝ ուղղություն վերցնելով դեպի Հադրութ. «Մենք Թալիշում էլ ենք ճեղքում ունեցել, բայց կանգնեցվել է: Հարց հնչեց, թե ինչ պետք է անել: Արցախյան հերոսամարտի ամենաակատիվ դեմքերից մեկն արել է առաջարկ, որ պետք է հյուսիսից կտրել այդ հատվածն ու հակառակորդի ուժերն անջատել իրարից: Ես ասել եմ, որ պետք է քննարկել գործող զինվորական պաշտոնյաների հետ: ՊԲ հրամանատարական կետում՝ Ստեփանակերտում ես հրավիրել եմ քննարկում, ՀՀ ԶՈւ ԳՇ պետն էլ միացել է սելեկտրով: Ես ասել եմ, որ նման առաջարկ կա: Քննարկվել է, արդյունքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունն ու տեսնել, թե ինչքանով է դա իրականանալի։ Իրադրության գնահատումը պետք է իրականացնի ՊԲ հրամանատարությունը:

Դրանից հեոտ ՊԲ հրամանատարությունը գնահատել է ու զեկուցել ԳՇ պետին, որ իրականանալի է, կարելի է իրականացնել: ԳՇ պետն էլ ինձ է զեկուցել դա, ես ասել եմ՝ շատ լավ: Դրանից հետո օպերացիան սկսվել է, ինձ զեկուցել են, որ մի քանի ժամ հաջող իրագործվել է: Չի իրագործվել այն պատճառով, որ տանկային միավորումներից մեկը նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային ու չի արել իր անելիքը:

Քննության առարկա չպետք է լինի, թե ինչու չեն արել: Եթե այդ օպերացիան ստացվեր, մենք մեծ հավանականությամբ այլ իրադրություն կունենայինք: Այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները: Այս խառը ժամանակները կանցնի, կքննենք»:

Փաշինյանը ենթադրեց, որ ինչ-որ մեկը զանգել է ու ասել է, որ հակառակորդը Երևանում է. «Կարող ա նորահայտ ընդդիմադիր գործիչն ինքն է զանգել որդուն, իրեն էլ զանգել է իր քաղաքական առաջնորդը: Կպարզենք»:

Նյութի աղբյուրtema.am

Կարդացեք նաեվ

Ինչու սպանեցին Վազգեն Սարգսյանին․ Նիկոլը դվայնոյ ագենտ է երևի․ Հայկ Մանասյանի մեկնաբանությունը

Irina Abovyan

Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը․ ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել և մերժվելուց հետո այրել են նրա ոտքը, ծեծել են ու ծաղրել․ ՀՀ ՄԻՊ

Irina Abovyan

ԽԱՅՏԱՌԱԿ ԵԹԵՐ․ արա դուք ինչ եք անում էսքան ժամանակ․ խի՞ եք նայում ռուսի ձեռին․ ու՞մ եք սպասում․

Irina Abovyan

Պուտինի նոր խորհրդավոր պլանը՝ Մեկ ընդհանուր պետություն, Բայց կա մի բայց պարոն Պուտին..

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարահանումներն արգելվեցին ներքին տեղեկություններով՝ Սև լիճը դարձել է….

Irina Abovyan

Ի՞նչ են պայմանավորված անել ընդիմադիրները ԱԺ -ում, նոր Բացառիկ մանրամասներ

Irina Abovyan