Հասարակություն

Ինչպես ճիշտ ախտահանել բնակարանը

Կարանտինի ընթացքում հատկապես շատ կարևոր է հնարավոր վարակներից պաշտպանվելը։

Քանի որ հիմա բոլորս էլ մեր ժամանակի մեծ մասը տանն ենք անցկացնում, այսօր միասին կպարզենք, թե ինչպես պետք է ախտահանենք մեր բնակարանը կորոնավիրուսի համավարակի ընթացքում, ինչից և ինչպես օգտվենք բնակարանը ախտահանելիս։

1. Գլխավոր կանոններ

Գլխավոր սկզբունքը՝ մաքուրից կեղտոտը մաքրելն է։ Այդ պատճառով սկսեք վերևի մակերեսներից և հեռավոր սենյակներից, աստիճանաբար իջնելով ներքև՝ դեպի հատակը, ինչպես նաև բնակարանի մուտքը։ Հայտնի է, որ տարբեր մակերևույթների վրա կորոնավիրուսը կարող է մինչև 8 օր ապրել։ Օրինակ, ալյումինի վրա՝ 2-8 ժամ, պողպատի վրա 2 օր, ապակու վրա մինչև 5 օր, պլաստիկի վրա 5-8 օր։

2. Տան խոնավ մաքրում

Սա վիրուսից արդյունավետ պաշտպանության հիմքն է։ Օգտվեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներից և ապահովեք օդափոխությունը, որպեսզի չշնչեք ախտահանող միջոցների գոլորշիները։

Հատակը մաքրեք օրական երկու անգամ։ Հատակի ախտահանման օգտագործեք ջրածնի պերօքսիդ՝ մեկ բաժակը 10 լիտր ջրին։ Փայտե կահույքը կարող եք մշակել կտավատի ձեթով, որը նույնպես հականեխիչ է համարվում։

Ապակե մակերեսները լվացեք քացախի և ջրի լուծույթով՝ 1։3 հարաբերությամբ, լոգարանն ու խոհանոցը մաքրեք անուշադրի սպիրտով՝ 1 ճ․գ․ 1 լիտր ջրին։

Պլաստիկե իրերը մշակեք քլոր պարունակող նյութերով։

3. Օդափոխում

Օդափոխությունը թույլ է տալիս պայքարել բոլոր վարակների դեմ, որոնք օրգանիզմ են ընկնում օդա-կաթիլային ճանապարհով։ Նաև կարևոր է օդը խոնավեցնելը, քանի որ լորձաթաղանթի չորացումը նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Օդը ախտահանելու համար կարող է եթերայուղեր օգտագործել։

4. Լվացք

Եթե գտնվել եք հիվանդության օջախում, ապա ձեր իրերը լվացեք առավելագույն թույլատրելի ջերմաստիճանով։ Իրերը կարող եք նաև մշակել գոլորշիով, որի համար կարող եք գոլորշիով արդուկ օգտագործել։

5. Սենյակային բույսեր

Որոշ տվյալների համաձայն սենյակային բույսերը 85% չեզոքացնում են օդի աղտոտվածությունը: Առավել օգտակար սենյակային բույսերից են սուրճի ծառը, ցիտրուսները, խորդենին, ծնեբեկը, ֆիկուսը և այլն։

6. Ուլտրամանուշակագույն ճառագայթում

Կվարցային (ուլտրամանուշակագույն լամպերը) վաղուց են կիրառվում գործիքների ախտահանման համար բժշկական հաստատություններում։ Սենյակը կվարցի լույսով մշակելուց առաջ անհրաժեշտ է այն ազատել մարդկանցից, կենդանիներից և բույսերից։ Առաջին սեանսը 30 րոպե է տևում։ Այնուհետև սենյակը 5-7 րոպե օդափոխվում է։ Հետագայում կարելի է օրական 1-2 անգամ կրկնել՝ 10 րոպեով։

Պայպանեք մաքրությունը, հաճախ լվացեք ձեռքերը, օգտվեք անհատական պաշտպանիչ միջոցներից և առողջ եղեք։

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի 5 ամենաակտիվ նշանները

Irina Abovyan

10 000 000-ից ավելի դիտումներ. Ցնցող պար, որից անհնար է կտրվել

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է գազախողովակին, կան վիրավորներ, ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

Irina Abovyan

Ծնվել է Բեմբին

Irina Abovyan

Հայաստանցիներն առանց վիզայի կարող են 63 երկիր այցելել. հրապարակվել է անձնագրային ինդեքսը

Irina Abovyan

21+ | կանանց և աղջիկներին հորդորում ենք գնալ էկրաններից այն կողմ․ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԼԵՔՍԻԿՈՆ

Irina Abovyan