Միջազգային

Թուրքիան մտնում է Ղրիմ

iPress.amԹուրքայի նախագահ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության օգտին եւ չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Էրդողանի խոսքով, Ղրիմի պլատֆորմը «կոչված է միավորել ուկրաինական հողերը»։

Ղրիմի պլատֆորմի վեհաժողովը ծրագրված է օգոստոսի 23-ին։ Կիեւը մտադիր է քննարկել Ղրիմը վերադարձնելու հարցը։ Ուկրաինան առաջարկել է միանալ պլատֆորմին, այդ թվում Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային ու ԱՄՆ-ին։ Թուրքիայի հետ համագործակցությունը Ուկրաինան դիտարկում է որպես «ՆԱՏՕ-ի դարպաս»

Էրդողանի ու Զելենսկիի համատեղ հռչակագրում խոսվում է Սեւ ծովում անվտանգության ու կայունության ապահովմանը ՆԱՏՕ-ի ներգրավման մասին։ Ռուս-թուրքական արգասաբեր երկխոսությունը շարունակվելու է տարբեր ձեւաչափերում, հայտնել է Կրեմլի կայքը Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի կապակցությամբ, Զելենսկիի Կոնտանդնուպոլիս այցի նախօրեին։

Ըստ Կրեմլի կայքի՝ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է «ներուկրաինական կոնֆլիկտի» եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին, քննարկվել է իրավիճակը Սիրիայում ու Լիբիայում։ Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ «հակաարեւմտյան եւ հականատօ քաղաքականության» ու «հավասար կիսելու» հաջորդ ասպարեզը դառնում է Ուկրաինան։

Թե որքանով Թուրքիան ՆԱՏՕ չէ, թողնենք մի կողմ։ Երեւում է՝ Ակնայից հետո հաջորդ մոնիտորինգային կենտրոնները Բայրաքթարներով լինելու են Ղրիմում ու Դոնբասում։ Առաջին թռիչքն արդեն կայացել է։ Ռուս-թուրքական հավասար կիսելու քաղաքականությունն իրականում Թուրքիային զիջելու քաղաքականությունն է։

Միայն թե Ուկրաինան, Հայաստանը «բաժին չընկնեն» ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։ Թուրքիան չի թաքցնում շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական բախման մեջ, նախեւառաջ Հարավային Կովկասից հեռացող Ռուսաստանի տեղը զբաղեցնելու նկրտումներով։ Բացի այդ, Թուրքիան հնարավորություն է ստանում «մտնել» Ուկրաինա իր ռազմավարական ծրագրերի ծավալման համար: Հայաստանի դեմ Ռուսաստանի գործողությունները ստեղծել են բոլոր նախադրյալները եւ բացել դռները Թուրքիայի համար:

Կարդացեք նաեվ

ՍԵՆՍԱՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ․ Այդ վուլգար, փչացած Մեհրիբանը քանի հոգու հետ է սիրային կյանք ունեցել․ ԳԱՂՏՆԻ․․․

Irina Abovyan

Ստամբուլում ուժգին փոթորիկ է մոլեգնել, քանդվում են շինություններ, կան զոհեր և ավերածություններ. Տեսանյութ

Irina Abovyan

Վանգան Թուրքիայի կործանումն այս տարի է տեսել. Երկրի երեսից կվերանան բոլոր Թուրքերը

Irina Abovyan

Պուտինը ասաց Թե ինչ է լինելու սյունիքի հարցը

Irina Abovyan

Կերա՞ր շակալ թուրք․ Թուրքիան ոչնչանում է ժամ առ ժամ ՝ Սա դեռ ԱՍՏԾՈ դատաստանի սկիզբն է

Irina Abovyan

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ՀՆՉԵՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Irina Abovyan