Հասարակություն

COVID-19. վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ


Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 17 հազար 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 հազարից: Ապաքինվել է ավելի քան 213 հազար 217 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 հազար 373 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 6 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 115 հազար 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 915 մարդ:

Երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 112 հազար 065 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին. եվրոպական այդ երկրում 84 հազար 794 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 107:

Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 322 մարդ։

Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 հազար 105 է: Մահացության ցուցանիշը 5387 է: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3160: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 718 է, Շվեյցարիայում՝ 18 հազար 827, Թուրքիայում՝ 18 հազար 135։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։

Կարդացեք նաեվ

«Դիմակ չունեմ, չեմ էլ կրելու, տուգանեն էլ՝ չեմ մուծելու». քաղաքացիները դժգոհ են պարտադիր դիմակ կրելու պահանջից

Irina Abovyan

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 20-ից 26-ը (վիդեո)

Irina Abovyan

Տեր Հիսուս, խաղաղ ու անփորձանք օր պարգևիր Հայոց բանակին

Irina Abovyan

Արցախում զոհվել է Հ1-ի աշխատակից Պողոս Հակոբյանը

Irina Abovyan

Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650 է․ 47-ը միացված են արհեստական շնչառության սարքերին․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Երևանում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում, 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հենապատին.նրան, ով տեղափոխվել է հիվանդանոց,առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan