Հասարակություն

ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով ՌԴ Սևաստոպոլ քաղաքում, 2018թ. հունիսի 20-ին՝ ժամը 01։55-ի սահմաններում, նշված քաղաքի Բալակլավսկի շրջանի «Վեսնա» այգեգործական ընկերության 2-րդ Օգորոդնի նրբանցք տանող շրջադարձի մոտ հանդիպելով իր ծանոթ ՌԴ բնակչուհուն՝ մոտեցել է նրան և փորձել սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։ ՌԴ բնակչուհին գոռացել է և օգնություն կանչել, որի պատճառով տղամարդը, չկարողանալով իր հանցավոր արարքն ավարտին հասցնել, հեռացել է դեպքի վայրից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում»

Irina Abovyan

Ինչու պետք է տան հատակները լվանալ աղով. Աղի մոգական ուժը հատկապես բարձրահարկ շենքերում ապրող բնակիչների համար. Սա սնահավատություն չէ.

Irina Abovyan

ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ․զինադադար կհաստատվի միայն ադրբեջանի ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅՈՎ․ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Irina Abovyan

Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ

Irina Abovyan

Մեկուսացումը ըստ Արփիի՝ Աննա Հակոբյան

Irina Abovyan

Երկու ճգնաժամային փուլ ամեն զույգի կյանքում

Irina Abovyan