Ռուսաստանցի հայտնի երգիչ Լև Լեշչենկոն նույնպես կորոնավիրուսի վարակակիր է։ Նա տեղավորված է մերձմոսկովյան «Կոմունարկա» հիվանդանոցում։ Նա այսօր այնտեղից տեսաուղերձ է հղել իր ինստագրամյան էջի հետևորդներին։
Լեշչենկոն նախ՝ շնորհակալություն է հայտնել իրեն այս դժնդակ օրերին աջակցելու համար, ապա նաև երգել է իր հայտնի «Նադեժդա» («Հույս») երգը։
Վերջում երգիչը բոլորին կոչ է արել մնալ տանը և խնայել հարազատներին։