Քաղաքականություն

Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում սահմանին տիրող վիճակի մասին. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։

ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե իբրև հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։

Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։

Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։

ՀՀ Զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»։

Կարդացեք նաեվ

Հին իշխանավորներին եմ դիմում ու հստակ հայտնում․․․ Վիլեն Գաիֆեջյանի հիասքանչ գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին

Irina Abovyan

Վ. Մանուկյանի դեմ ասելու բան չկա, քանի որ իր ելույթն արդեն իր դեմ էր

Irina Abovyan

Արթուր Վանեցյան, անհանգստությունդ հասկանում եմ․․․ Օգտատիրոջ դիպուկ գրառումը Արթուր Վանեցյանի մասին

Irina Abovyan

ՄԱՐԴ ԻՆՉՔԱՆ ՏԱՎԱՐԻ ՑԱՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, որ․ նմաններին՝ Պարոն Փաշինյան,պետք է վաղուց կուկու լա լա անեիք․․

Irina Abovyan

Գնացքն առանց Նիկոլ Փաշինյանի գնացել է. Մոսկվային նրա հրաժարականը ձեռնտու չէ

Irina Abovyan

Էլեգանտ ու շքեղ․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Irina Abovyan