Քաղաքականություն

Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ. Լալա Մնացականյան

Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։
Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ։ Չէի կարողանում համակերպել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին։
Մեզ թվաց, մենք մերժում ենք վատթարագույնը, այնինչ պարզվեց, որ ընտրում ենք սարսափելին։
Մի ամբողջ ժողովուրդ խաբվեց, և մնաց մենակ իր ցավի, վշտի, կորստի ու չապրած կյանքի հետ։Մի ամբողջ ժողովուրդ ապրել չէր ուզում․․․Բայց ․․․ չապրելը ելք չի, չապրելը հանձնվել է։
Այն ԼՈՒՅՍ ԷՐԵԽԵՔԸ, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, մեզ հանձնվելու իրավունք չեն տվել։

Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ։
Եթե քո մեջ խղճի մի փոքր նշույլ դեռ մնացել է, դու պարտավոր ես ամեն գնով ազատել մեր գերիներին։
Եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, ապա պարտավոր ես ինքնակամ հեռանալ։Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ ՆՈՐԻՑ ԱՊՐԵԼՈՒ։

Կարդացեք նաեվ

Աստծո պատիժը Թուրքիայի գլխին․ Հրդեհները 1 ամիս կտևեն․Ում ձեռքի գործն է.Աստղաբան

Irina Abovyan

Այսօրվա իշխանությունները «նվեր» են Թուրքիայի և Ադրբեջանի համար․ Էդուարդ Շարմազանով

Irina Abovyan

Նիկոլը կատաղած հայացքով շան լափը լցրեց Ալիևի վրա. ՀԱՅԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Irina Abovyan

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Արսեն Թորոսյանը շտապ կոչ արեց. Տեսեք ի՞նչ է ասում …

Irina Abovyan

Աննասուն ե՞ք դուք արա, Խ՞ի եք էդ մատղաշ երեխեքին թողում գերի ընկնեն. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ

Irina Abovyan

Հրապարակվել է քանաքեռցի Տույի սպանությունը (Տեսանյութ)

Irina Abovyan