Հասարակություն

Դաժան դեպք Երևանում. Հայտնաբերվել է Ռուսական ФСБ-ի գեներալի աղջկա դին. ՖՈՏՈ

iPress.amԴաժան դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր  է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ:  

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:   Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր:   Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը:  

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:   

Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով

Կարդացեք նաեվ

Սեպտեմբերի 28-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր-Նորք վարչական շրջանում

Irina Abovyan

Ջահերով երթը հասնում է Ծիծեռնակաբերդ

Irina Abovyan

Սև մազեր Կոկա Կոլայի միջոցով` ընդամենը 4 րոպեում, ահա, թե ինչպես

Irina Abovyan

Toyota Camry-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիտնի, ապա բախվել բեռնատար «Գազելին», վերջինս էլ բախվել է կայանված Toyota-ին. կա 2 ծանր վիրավոր

Irina Abovyan

Անեկդոտ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի մասին

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

Irina Abovyan